Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը /Եղեգնաձորի տարածաշրջան/: Մալիշկա համայնքին հարակից մայրուղու՝ սահմանված 25 կմ տարածությունը հաղթահարելու համար մրցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների 132 աշակերտներ հետևյալ բաշխվածությամբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ 24 դպրոցներից 2-ական մասնակիցներով, 10-12-րդ դասարանների աշակերտներ 21 դպրոցներից 4-ական մասնակիցներով։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը /Վայքի տարածաշրջան/: Մալիշկա բնակավայրին հարակից մայրուղու՝ սահմանված 25 կմ տարածությունը հաղթահարելու համար պայքարի էին դուրս եկել Վայքի տարածաշրջանի դպրոցների 100 աշակերտներ հետևյալ բաշխվածությամբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ 18 դպրոցներից 2-ական մասնակիցներով, 10-12-րդ դասարանների աշակերտներ 16 դպրոցներից 4-ական մասնակիցներով։

ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն 14.05.2025
Մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել մարզի ղեկավար մարմինների պատրաստականությունն արտակարգ իրավիճակների առաջացման և հետևանքների վերացման դեպքում, կատարելագործել ղեկավար կազմի ունակություններ արտակարգ իրավիճակներում գործելու դեպքում և կատարելագործել ուսուցանվողների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:
Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կրկին Վայոց ձորի մարզ այցելելու համար՝ շեշտադրելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված և տարբեր ոլորտներում զարգացող հարաբերությունների համատեքստում նաև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու նիստը 12.05.2025
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին , Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը՝ այս հղմամբ ։

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր 09.05.2025
Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին, նրանց հիշատակը հավերժացնող և հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:


