Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը 24.03.2025
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը՝ 1 ․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական՝ 2025 թվականի մարտի 26–ի նիստի հետևյալ օրակարգը՝ 1 ․ 1 ․ Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու՝ բյուջեի վարչական մասի...

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ 18.03.2025
Մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամաբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։ ,,Առաքելություն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության իրավաբան – փաստաբան խորհրդատուներ Էմմա Պապիկյանը և Թաթուլ Թադևոսյանը տրամադրեցին իրավաբանական խորհրդատվություն, ներկայացրին ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տվեցին նրանց առնչվող այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղում թողած փաստաթղթերի վերականգնման համար անհրաժեշտ գործընթացի, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ:

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 17.03.2025
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է > ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հանդիպման ժամանակ երկու կողմերն անդրադարձել են Վայոց ձորի մարզում > ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության շրջանակներին, արդյունքներին, ընդլայնման հեռանկարներին՝ կարևորելով մարզի պատանիների և երիտասարդների ստեղծարար կարողությունների բացահայտմանը, դրսևորմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 17.03.2025
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 19-ին՝ ժամը 18;30-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։