Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ բուժակ-մանկաբարձական կետեր

Այցելություններ բուժակ-մանկաբարձական կետեր 07.03.2025

Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի խորհրդական Վահե Թադևոսյանը , մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը,նույն վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը այցելել են Վայքի համայնքի Բարձրունու, Սերս, Մարտիրոս բնակավայրերի բուժակ-մանկաբարձական կետեր /ԲՄԿ-ներ/։ Այցելությունների հաջորդ կանգառը եղել են Նոր Ազնաբերդի և Խնձորուտի ԲՄԿ-ները։

Եվրոպայի խորհուրդը Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի  25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն

Եվրոպայի խորհուրդը Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն 05.03.2025

Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում 2025 թվականի փետրվար ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում 2025 թվականի փետրվար ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 05.03.2025

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, փետրվար ամսին գրանցվել է 9 ծնունդ, որից՝ 6 տղա, 3 աղջիկ։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր 04.03.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։

     Հանդիպում Արենի համայնքի բնակիչների հետ

Հանդիպում Արենի համայնքի բնակիչների հետ 04.03.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ ՀՀ Աժ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Արման Եղոյանը Արենի համայնքում հանդիպեցին բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Արենիի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամները։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց այս ձևաչափով բնակիչների հետ անմիջական հանդիպումները,օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ շփումները, որոնք կկրեն շարունակական բնույթ և կկազմակերպվեն նաև մարզի մյուս համայնքներում։

Իրազեկում սոցիալական ծախսի փոխհատուցման մասին

Իրազեկում սոցիալական ծախսի փոխհատուցման մասին 04.03.2025

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29