Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 13.01.2026
Հունվարի 12-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Վ․ Արսենյանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը, որի հաստատումից հետո անդրադարձան զեկույցներին։ Նիստի օրակարգում ներառված էր 4 հարց, որոնք վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերին, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը, պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա անհետաձգելի ծրագրերին և 3 մանկապարտեզների վերանորոգմանը։

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու նիստը 09.01.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 18։30-ին, Վայքի համայնքապետարանում։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու նիստը 07.01.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա սույն թվականի հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը 07.01.2026
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը ՝ հղմամբ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 05.01.2026
Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ վայոցձորցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարվա և նոր տարվա մեկնարկի սահմանին հանրագումարի ենք բերում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, գնահատում արդյունքները, նախանշում անելիքները, սահմանում նոր նպատակներ և ակնկալիքներ:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք 25.12.2025
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը 2026 թ-ի հունվարի 30-ին՝ ժամը 11։00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։ Մանրամասները՝ այս հղմամբ։


