Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Իրազեկման միջոցառում «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում

Իրազեկման միջոցառում «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 25.04.2024

Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 28-ը իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում։ Նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոցում։

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումներ Վայոց ձորում

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումներ Վայոց ձորում 25.04.2024

Ապրիլի 27-ին ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:

   Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելեց Արենի համայնք

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելեց Արենի համայնք 25.04.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ապրիլի 24-ին ընդունեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը` Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ողջույնի խոսք հղեց պատվիրակությանը` կարևորելով հանգամանքը, որ բարեկամ ժողովրդի կողմից ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի մարզերի բնակավայրերին։

Ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը 24.04.2024

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:

Հայտնի են <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող դպրոցները

Հայտնի են <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող դպրոցները 22.04.2024

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ ապրիլի 19-ին անցկացվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները։ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը կազմակերպվում է 4 փուլով երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: Ներդպրոցական փուլից հետո ձևավորված թիմերը մասնակցեցին 2-րդ փուլին, որտեղ Եղեգնաձորի տարածաշրջանից մասնակցեցին 120 և 140 աշակերտ, Վայքի տարածաշրջանից՝ 70-ական աշակերտ երկու տարիքային խմբերում։ Մարզային փուլի խաղերը դիտարժան էին, պայքարը՝ հետաքրքիր և լարված, համընդհանուր ոգևորությունը՝ տպավորիչ։

 ՀՀ  Վայոց ձորի մարզպետն ընդունել է   ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետին 22.04.2024

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև > ՊՈԱԿ-ի > մասնաճյուղի տնօրեն Մհեր Նիկողոսյանը և Էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության Վայոց ձորի տեղամասի պատասխանատու Նիկոլայ Բայաթյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34