Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումներ Վայոց ձորում

25.04.2024

   Ապրիլի 27-ին ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
   Հանրային քննարկումների ընթացքում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։
   Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։
   Ապրիլի 27-ին ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Վայոց ձորի մարզում կանցկացվեն.

  • Արենի համայնք, Արենի բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 14։00
  • Արենի համայնք, Ագարակաձոր բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 11։00
  • Արենի համայնք, Խաչիկ բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 11։00
  • Արենի համայնք, Չիվա բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 11։00
  • Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 11։00
  • Վայք համայնք, Վայք բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 14։00
  • Ջերմուկ համայնք, Ջերմուկ բնակավայր, «Ջերմուկի համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի 2 դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճ, ժամը՝ 11։00
  • Եղեգիս համայնք, Աղնջաձոր բնակավայր, Մշակույթի տան դահլիճ,ժամը՝ 11։00

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35