Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող դպրոցները

22.04.2024

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ ապրիլի 19-ին անցկացվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները։
   «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը կազմակերպվում է 4 փուլով երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև:
   Ներդպրոցական փուլից հետո ձևավորված թիմերը մասնակցեցին 2-րդ փուլին, որտեղ Եղեգնաձորի տարածաշրջանից մասնակցեցին 120 և 140 աշակերտ, Վայքի տարածաշրջանից՝ 70-ական աշակերտ երկու տարիքային խմբերում։
   Մարզային փուլի խաղերը դիտարժան էին, պայքարը՝ հետաքրքիր և լարված, համընդհանուր ոգևորությունը՝ տպավորիչ։
   Մարզային փուլում 1-3-րդ դասարանցիների միջև մրցապայքարում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Ազատեկի միջնակարգ դպրոցների թիմերը։
   Մարզային փուլում 4-6-րդ դասարանցիների միջև մրցապայքարում առաջատարը Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմ էր, 2-րդ տեղը զբաղեցրեցին Արենիի, իսկ երրորդ տեղը Զառիթափի դպրոցների աշակերտները։
   Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնեցին հավաստագրեր և գավաթներ:
   Այսպիսով, սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Վայոց ձորի մարզը Վանաձորում մայիսի 7-9-ը կներկայացնի 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ մայիսի 14-16-ը  4-6-րդ դասարանցիների մրցապայքարում` Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28