Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այցելություն հենակետեր 30.05.2013
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մայիսի 26-ին այցելեցին Վայոց ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։ Նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։ Հանձնաժողովի նախագահը «Հանրապետության» տոնի կապակցությամբ շնորհավորեց սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։ Յուրաքանչյուր զինվոր ստացավ նվեր։ «Հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են, եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պահապաններն են,- նշեց Կորյուն Նահապետյանն ու հավելեց, որ մեր երկրի սահմաններն ամուր ձեռքերում են»։ Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։

Ընդունելություններ երեք դեսպանատների կողմից 29.05.2013
2013 թվականի մայիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի սիրահարների այգում մասնակցել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը` նվիրված Լեհաստանի Ազգային տոներից մեկին` Սահմանադրության օրվան: Նույն օրը Անկախության վերականգնման տոնի առիթով ընդունելություն էր կազմակերպել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատունը: Մայիսի 24-ը նաև Արգենտինայի Հանրապետության անկախության օրն է, որի կապակցությամբ Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպված ընդունելությանը հրավիրված էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը, ըստ որի` ՀՀ կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, ՀՀ բոլոր մարզպետներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն >, այսօր իր աշխատավարձից հիսուն հազար դրամ փոխանցել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Մարզպետը կոչ է արել նաև մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին, մարզի համայնքների, մարզում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին` օգնության ձեռք մեկնել ՀՀ Արմավիրի մարզին պատուհասած կարկուտից տուժած գյուղացիներին` նրանց օգնության համար բացված հիմնադրամին կատարելով ֆինանսական փոխանցումներ:

Միջմշակութային հաղորդակցության սեմինար` Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում 29.05.2013
Օրերս Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում DAAD(Գերմանական Ակադեմիական Փոխանակման Կենտրոն)-ի կողմից կազմակերպվեց սեմինար-դասընթաց, որին մասնակցում էին 33 երիտասարդներ Հայաստանից և Վրաստանից: Սեմինարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ սրբազան Աբրահամ Մկրտչյանի հետ: Սեմինար-դասընթացը բաղկացած էր հինգ առանձին մասերից (ներկայացում, ակադեմիական հմտություն, միջմշակութային հաղորդակցություն, բանաստեղծական...

Տոնական համերգ նվիրված Հանրապետության տոնին 29.05.2013
Մայիսի 28-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձին: Համերգի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետն իր խոսքում կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը, որպես երկրորդ և երրորդ Հանրապետությունների կայացման հիմք: Մարզպետ Էդգար Ղազարյանն իր ուրախությունը հայտնեց նաև այն առիթով, որ տոնական համերգին մասնակցում էին մարզում գործող երաժշտական դպրոցների սաները: Մարզպետը հորդորեց ավանդույթ ձևավորել և ամեն տարի Հանրապետության տոնի օրը` մայիսի 28-ին, կազմակերպել երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկված էին Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն սաների գործիքային ու վոկալ կատարումները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 28.05.2013
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո: Ճիշտ է Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի, սակայն այդ ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում, երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։


