Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Համայնքային փառատոնին

02.10.2013

 2013 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի Սիրահարների այգում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված Համայնքային փառատոնին:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանն» արդեն 2-րդ անգամ կազմակերպում նմանատիպ միջոցառում: Ծրագրում ներգրավված գործընկեր 43 համայնքներից: ՀՀ Վայոց ձորի մարզից փառատոնին մասնակցում էին Վայք, Գետափ, Բարձրունի և Գոմք համայնքները, որոնք ներկայացնում էին իրենց յուրահատուկ մշակույթը և ավանդական բարիքները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան նաև վարպետության դասընթացներ՝ ավանդական ճաշատեսակների պատրաստում, ասեղնագործության, գոբելենի տեխնոլոգիայի ուսուցանում, տիկնիկային ներկայացումներ և այլն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00