Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում-2011թ. Գիրք 5> գրքի շնորհանդեսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում-2011թ. Գիրք 5> գրքի շնորհանդեսին 16.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Համայնքների ֆինանսիստների միավորման հրատարակած գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել հյուրանոցի Վիվալդի սրահում: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի և կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 15.11.2012

Ս/թ նոյեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները: Պատվիրակությունը ղեկավարում էր կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարին: Պատվիրակության կազմում էին Խոյի քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին, Խոյի նահանգապետարանի աշխատակից Փայլակ Սահակյանը և քաղաքապետարանի մշակութային, զբոսաշրջային, գյուղատնտեսության և լրատվական ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության ևլրատվական ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցներ:

Խոյի կուսակալության պատվիրակությունը` Վայքի քաղաքապետարանում

Խոյի կուսակալության պատվիրակությունը` Վայքի քաղաքապետարանում 15.11.2012

Ս/թ նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարիի ներկայությամբ կայացավ Վայք և Խոյ քաղաքների ղեկավարների հանդիպումը: Վայքի քաղաքապետարանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Վասիլի Ասլանյանը (քաղաքապետ Հարություն Սարգսյանը մեկնել է գործուղման), իսկ Խոյի քաղաքապետարանը` քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին: Քննարկվեց երկու քաղաքների միջև հետագա համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց նախապատրաստել և 2013թ. հայկական պատվիրակության ԻԻՀ փոխադարձ այցի ընթացքում ստորագրել համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Վայոցձորցի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի մենահամերգը` Եղեգնաձորում

Վայոցձորցի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի մենահամերգը` Եղեգնաձորում 15.11.2012

Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ներկայությամբ Եղեգնաձորի մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի երկրորդ մենահամերգը: Արթուրի մենահամերգները նախաձեռնել ու իրականացրել է Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը: Երիտասարդ երգչին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն, Արթուրի երգի առաջին ուսուցիչ Ֆիլիպ Բալոյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին 14.11.2012

Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով դեսպանին` մարզպետը հույս հայտնեց, որ դեսպանի հետ հանդիպումն այսուհետ խթան կհանդիսանա ՀՀ Վայոց ձորի մարզի և և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի Կուսակալության միջև առկա ջերմ բարեկամական կապերի էլ ավելի զարգացմանն ու գործնական կապերի հաստատմանը: Համոզմունք հայտնվեց, որ արդեն հաստատված փոխգործակցությունը կշարունակվի նպատակ ունենալով`ավելի ամրապնդել և ընդլայնել փոխգործակցության ոլոտներն ու ուղղությունները:

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը 14.11.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամմարիի ներկայությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15