Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորը մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքպոյին

01.10.2013

      Սեպտեմբերի 27-ին, զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում  իրականացավ զբոսաշրջային էքսպո, որին մասնակցեց նաև ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը` ներկայացնելով Վայոց ձորի մարզը և մարզի տուրիստական հնարավորությունները: Միջոցառումը կազմակերպել էր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն նպատակ ուներ հանրությանը, ինչպես նաև տուրիստներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի տարբեր մարզերի տուրիստական հնարավորությունների մասին, նպաստել  Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Էքսպոյին  մասնակցում էին հանրապետության 10 մարզերը, ինչպես նաև  ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցները: Վայոց ձորի մարզը զբոսաշրջային էքսպոյին ներկայացավ ըստ արժանվույն: Դրանում իր մեծ ներդրումն ունեցավ  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

    Հայտնի է, որ Վայոց ձորի մարզը Հայաստանի ամենահարուստ մարզերից  մեկն է իր բնական և պատմական ժառանգությամբ, իր մեծաքանակ քարանձավներով, ջրվեժներով, վանքերով, ամրոցներով, բերդերով և  կամուրջներով: Վայոց ձորի տաղավարում  ներկայացված էր  ոչ միայն  մարզի տուրիստական հնարավորությունները լուաբանող կազմակերպությունների գրքույկները, բուկլետները և քարտեզները, այլ նաև մարզին բնորոշ խոհանոցը, մրգերն ու բանջարեղենը, մարզում գործող  գինեգործարանների արտադրանքները:

   Զբոսաշրջային էքսպոյին  մարզը լավագույնս ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն արժանացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շնորհակալագրին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00