Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դաս Բանակի օրվա առիթով

29.01.2014

 Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Վայքի ավագ դպրոցում բաց դաս է վարել ավագ դպրոցի և Վայքի քաղաքային վարժարանի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Է.Ղազարյանը ներկայացրել է Հայկական բանակի անցած հերոսական ուղին, ընդգծել բանակի կարևոր դերը Հայաստանի Հանրապետության և ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, անդրադարձել Հայկական բանակի միջազգային խաղաղապահ առաքելությանը: Վերջին շրջանում կյանքի գնով Հայրենիքի սահմանները պաշտպանող Արմեն Հովհաննիսյանի օրինակով` Է.Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի հայրենիքի պաշտպանության, մեր երկրի զարգացման ու հզորացման իր առաքելությունն ու պատասխանատվության սահմանը, որը մենք պետք է իրականացնեք քաջությամբ, նվիրումով, սիրով և անձնազոհությամբ: Է.Ղազարյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձին` ընդգծելով բանակ-դպրոց հարաբերությունները կարևորությունը:
Նույնը օրը Բանակին նվիրված բաց դասի շրջանակներում Ջերմուկի ավագ դպրոցում աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպում են ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Համլետ Բուրանյանը: Նույն թեմայով Եղեգնաձորի ավագ դպրոցի և քաղաքային վարժարանի աշակերտների և ուսուցիչների հետ 2014 թվականի հունվարի 29-ին հանդիպում կունենան ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03