Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հայկական Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2014

 Սիրելի հայրենակիցներ:
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենագեղեցիկ, մեզ բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն ներշնչող տոներից մեկն է` Բանակի օրը: Այս տարի այն նշանավորվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձով: Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ: Հայկական բանակի կազմավորման տարեգրությունն ուղղակիորեն կապվում է Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար մղված նվիրական պայքարի և դրա հաղթական արդյունքների հետ: Արցախյան Հերոսամարտում կոփված, Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերելուն պատրաստ մեր քաջարի զավակները այսօր էլ շարունակում են իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` իրենց փորձը գիտելիքները և ուժը փոխանցելով մեր նորօրյա հերոսներին, որոնք հարկ եղած պահին ապացուցում են, որ իրենց հզոր նախնիների արժանի հետնորդներ են և պատրաստ են քաջաբար պաշտպանելու Հայրենիքի սահմանները: Ապրելով սահմանամերձ մարզում` մենք յուրաքանչյուր օր շնորհակալությամբ ենք հիշում մեր բանակի բոլոր զինվորներին, որոնք ապահովում են մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ և բնականոն գործունեությունը: Թող խաղաղությամբ բացվեն մեր բանակի բոլոր զինվորների առավոտները, ուժ և զորություն մեր բոլոր սպաներին, գեներալներին, հաջողություններ բանակի հզորացման գործին իրենց մասնակցությունը բերող բոլոր քաղաքացիներին:
Փառք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին:
     Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03