Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2013 թվականի գործունեության արդյունքները

24.01.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի գործունեության արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Վայոց ձոր էին ժամանել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը: Հաշվետու ելույթներով հանդես եկան Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հ.Հակոբյանը, Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Եղոյանը, «Տեխնիկական անվտանգության Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Ա.Մանուկյանը, «Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Մ.Ստեփանյանը: Առանձին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների աշխատակիցներ: Ամփոփիչ ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար: Է.Ղազարյանն իր ելույթում նշեց, որ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ մարզպետներն ի պաշտոնե հանդիսանում են մարզի քաղաքացիական պաշտպանության շտաբի ղեկավար և այդ ոլորտում համակարգում են պետական կառավարման բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների գործունեությունը: Այդ տեսանկյունից մարզպետը նշեց, որ 2013 թվականի ընթացքում իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները, որոնք միտված են արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության ապահովմանը: Մարզպետի կողմից բարձր գնահատվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներում Oxfam Բրիտանական կազմակերպության և «Ապավեն համայնքների» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մարզպետի կողմից կարևորվեց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համար աշխատանքի և ծառայության առավել հարմարավետ պայմանների ապահովվման կարևորությունը և նշեց, որ այդ ուղղությամբ իրականացվում են կոնկրետ քայլեր: Մասնավորապես, համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ ունեցած պայմանավորվածության, միջոցներ են ձեռնարկվում 2014 թվականի ընթացքում ճգնաժամային կառավարման մարզային կենտրոն հիմնելու և այն տեխնիկապես զինելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03