Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

01.08.2014

  2014 թվականի օգոստոսի 1-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ներքոնշյալ ՓԲԸ-ների ղեկավարները:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Ջերմուկի ԱԿ>>, <<Հռիփսիմե ԱԿ>> <<Զառիթափի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ներում իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ 2014թ.-ին ըստ կազմակերպությունների հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն:
2. Հանձնարարել՝
ՓԲԸ-ների տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00