Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

07.11.2014

  2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների, մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանին:
Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ինչպես ՏԻՄ, նմանապես և պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում ևս հաջողությունների հասնելու համար: Նորանշանակ մարզպետին նա արդյունավետ աշխատանք մաղթեց՝ հույս հայտնելով, որ համայնքների ղեկավարների, մարզային կառույցների հետ համագործակցաբար կհաջողվի կյանքի կոչել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր :
Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում:
Նորանշանակ մարզպետին ողջունեց և նախորդ մարզպետին հաջողություններ մաղթեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին և կառավարության ղեկավարին մարզպետի պաշտոնում աշխատելու վստահության համար, շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանին իրեն ներկայացնելու համար: Մարզպետը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ համատեղ ուժերով իրականացնելու են մարզի զարգացման համար հնարավոր բոլոր ծրագրերը՝ արդարացնելով երկրի իշխանությունների բարձր վստահությունը: Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետին և հաջողություններ մաղթեց նոր աշխատանքում:
Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանին մաղթեց արդյունավետ գործունեություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08