Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց Վայքի թիվ 2 հիմնական դպրոցի <<Հայ ասպետ>> հեռուստամրցաշարի 2-րդ մրցանակակիր թիմի սաներին

12.11.2014

 Երեկ տոնական տրամադրություն էր տիրում Վայքի թիվ 2 հիմնական դպրոցում: Դպրոց էր այցելել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Նա հանդիպեց դպրոցի կոլեկտիվի հետ, ծանոթացավ նրանց հոգսերին և դպրոցում առկա խնդիրներին:
Մարզպետն ուներ ևս մեկ կարևոր առաքելություն՝ <<Հայ ասպետ>> կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի կողմից անցկացվող <<Հայ ասպետ>> հեռուստամրցաշարի 2014 թվականի եթերաշրջանի եզրափակիչ փուլում 2-րդ մրցանակի արժանացած թիմին հանձնել կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի կողմից տրված շնորհագիրը: Հարություն Սարգսյանը շնորհագիրը հանձնեց թիմի ավագ Զոհրակ Կարապետյանին, շնորհավորեց թիմի մասնակիցներին և հաջողություններ մաղթեց: Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանին և թիմին մրցույթի նախապատրաստող բոլոր ուսուցիչներին, մրցանակային տեղ գրավելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53