Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

13.11.2014

 2014 թվականի նոյեմբերի 12-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների 860 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 140-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 40-ը։ Ժյուրիի կազմում էին լրագրող, փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը, դերասան Ջուլիետա Բաբայանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի անունից մարզպետի տեղակալը պատվոգրեր հանձնեց մարզային փուլում հաղթած այն դպրոցականներին, ովքեր իրավունք ստացան մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին։
11-ից 14 տարեկանների խմբում առաջին մրցանակային տեղն զբաղեցրեց Արփիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովսեփյանը, 2-րդ տեղը՝ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Գոհար Խաչատչյանը, 3-րդ տեղը՝ նույն դպրոցի աշակերտ Տիգրան Սահակյանը, 15-ից 17 տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Ելփինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Գրիգորյանը, 2-րդ տեղն զբաղեցրել է Արփիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արևիկ Սահակյանը, 3-րդ տեղը՝ Խաչիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Սարգսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53