Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2014

 Սիրելի հայրենակիցներ,
Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին: Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև համայնքների բնակիչների համար, քանզի տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ձևավորվում են նրանց վստահության քվեով, կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները:
Երկրում ժողովրդավարական համակարգի զարգացումը պայմանավորված է նաև ՏԻ մարմինների կողմից իրականացվող հանրային ծառայությունների համալիր կազմակերպմամբ, նրանց կողմից լիազորությունների լիարժեք կատարմամբ, իրավասությունների անթերի իրականացմամբ:
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը 1996 թվականից, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կրում է շարունակական բնույթ: Համոզված եմ, որ ժամանակի հետ ՏԻ մարմինների գործունեության արդյունավետությունը կհասնի ցանկալի տեմպերի և մակարդակի:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և մաղթում մեր տեղական իշխանություններին աշխատանքային բարձր պատասխանատվություն, վճռականություն իրենց իրավասություններն իրականացնելու պատվաբեր ճանապարհին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53