Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված բնապահպանական խնդիրներին

19.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը նվիրված էր բնապահպանական խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, Վայոց ձորի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Սուրեն Միրզոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ Վայոց ձորի մարզային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, Վայոց ձորի անտառ տնտեսության տնօրեն Մուրադ Հարությունյանը:
Մարզպետը նշեց, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած ՀՀ անտառների վերականգման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում նոր նախագահ Յուրի Ջավադյանի ընտրությունից հետո քննարկվել է ապօրինի ծառահատումների և ՀՀ անտառամերձ տարածքների բնակչությանն օրինական կարգով վառելափայտով ապահովելու հարցերը, որից էլ բխում է այսօրվա խորհրդակցության անհրաժեշտությունը: Մարզպետը հետաքրքրվեց մարզում անտառպահպանման գործում առկա խնդիրների մասին:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում հորդորեց բոլորին՝ համատեղ ջանքերով իրականացնել պետական սեփականություն հանդիսացող անտառների պահպանման աշխատանքները և նշեց, որ անհարաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, մարզում անտառվերականգման և անտառապատման ծրագրեր իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08