Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցման ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցման ծրագրի ներկայացուցիչների հետ 07.08.2014

2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ > (EDMC) հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման համատեքստում միջազգային այդ կազմակերպության խորհրատվական աջակցության, մասնավորապես Արենի համայնքի և Նորավանքի տարածքում միասնական զարգացման և ներդրումային ծրագրի (Մաստեր պլան) հետ կապված հարցեր: Կազմակերպության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Ջիմ Ջեսմին ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված եռաչափ սխեմատիկ տեսանյութը` վերոնշյալ զարգացման գոտում ենթակառուցվածքների տեղակայման, դրանց նպատակահարմարության և ֆունկցիոնալ նշանակության առումներով:

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ 06.08.2014

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի և > ծրագրի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին և Ազատեկ համայնքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն անցկացրել է սահմանի առաջին գծում

ՀՀ Վայոց ձորի մարզպետն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն անցկացրել է սահմանի առաջին գծում 05.08.2014

2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել խրամատներում և մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Առաջնագծում ծառայող մեր զինվորները հավաստիացրել են, որ իրենք մարտական բարձր ոգով և զինվորական պատշաճ կարգապահությամբ և զգոնությամբ իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված Արենի գինու փառատոնի նախապատրաստական հարցերին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված Արենի գինու փառատոնի նախապատրաստական հարցերին 05.08.2014

2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Արենի գինու փառատոնի մարզային համակարգող, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը, Եղեգնաձոր, Մալիշկա, Արենի, Ելփին, Ռինդ համայնքների ղեկավարները, > ՀԿ նախագահ Ռուզաննա Ղազարյանը, մարզային մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է հեռագնա արոտավայրեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է հեռագնա արոտավայրեր 04.08.2014

2014 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ Կարմրաշենի համայնքի ղեկավար Ղամբար Ղամբարյանի և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Կարմրաշենի և Հերհերի վարչական սահմաններում գտնվող հեռագնա արոտավայրեր, որտեղ անասնապահությամբ են զբաղվում հիմնականում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզի անասնապահական տնտեսություններ։ Այցի ընթացքում քննարկվել են հիշյալ տնտեսությունների և համայնքների միջև առաջացող սահմանային, ինչպես նաև արոտավայրերի վարձակալական պայմանագրերի կնքման հետ կապված խնդիրները։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել անասնագլխաքանակի սեզոնային փոխադրումների և անասնաբուժական զննության հարցերին։

ՀՀ Վայոց ձորի մարզում համայնքների բյուջեների եկամունտները հավաքագրվել են  107,4 %-ով

ՀՀ Վայոց ձորի մարզում համայնքների բյուջեների եկամունտները հավաքագրվել են 107,4 %-ով 02.08.2014

2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների եկամուտները հավաքագրվել են 107,4%-ով: Ընդ որում սեփական եկամուտների հավաքագրումը կազմում է 113,8% : Հատկապես հավաքագրման բարձր մակարդակ է արձանագրվել գույքահարկի գծով՝ 131,0%, իսկ հողի հարկի հավաքագրումը կազմել է 107,4%:Համայնքների գերակշիռ մասում արձանագրվել է եկամուտների ամբողջական հավաքագրում բոլոր եկամտատեսակների գծով: Հավաքագրման տեսանկյունից, հատկապես հողի հարկի առումով, ամբողջությամբ իրենց եկամուտները չեն հավաքագրել միայն Եղեգիս, Հորբատեղ, Մարտիրոս, Ջերմուկ և Գնդեվազ համայնքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39