Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը՝ Հայաստանում 12.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 10-11-ը հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքերին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Չեխիայի Հանրապետության Կարլովարյան երկրամասի պատվիրակությունը` նահանգապետ Յոզեֆ Նավոտնու գլխավորությամբ: Չեխական պատվիրակությանը Երևանում հյուրընկալել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում ջերմ գործընկերային հարաբերություններ ունի ՉՀ Կարլովի Վարի երկրամասի հետ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ինչպես երկու մարզերի, այնպես էլ Ջերմուկի և Կարլովի Վարի քաղաքների միջև: Սեպտեմբերի 10-ին պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի հետ: Մարզպետը և նահանգապետ Նավոտնին քննարկեցին երկու տարածաշրջանների միջև հետագա համագործակցության խնդիրները:

Քննարկում՝ նվիրված Նորավանք և Արենի զբոսաշրջային հատվածի զարգացման հարցերին 09.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց Նորավանք և Արենի զբոսաշրջային հատվածի զարգացման նախագիծը: Այն մշակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագրի փորձագետ Ջեյմս Ջեսամինի կողմից: Նախագիծով ուրվագծվում է Արենի համայնքի և դրա վարչական տարածքում գտնվող Նորավանքի վանական համալիրի շրջակայքի զարգացման հեռանկարային ուղղությունները: Նախագծի բազմակողմանի քննարկման և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման նպատակով քննարկմանը հրավիրվել էին ներկայացուցիչներ ՀՀ ՎՁՄ-ից, ՀՀ մշակույթի նախարարությունից, տարբեր գերատեսչություններից, Արենի համայնքից, շրջակա համայնքներից, զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմից, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպություններից և այն

Վայոց ձորում նշվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը 05.09.2014
2014 թվականի սեպտեմբեր 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչության պետեր, պատասխանատու աշխատողներ, ուժային կկառույցների. զինվորական կոմիսարիատների ղեկավարներ, ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմի ներկայացուցիչներ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 04.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 4-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ 03.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական բոլոր դպրոցների համար նշանավորվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների կայուն սննդի ծրագրի մեկնարկով: Ծրագիրը կրում է փորձնական բնույթ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է առայժմ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի սահուն ընթացքն ապահովելու նպատակով դեռևս 2014 թվականի հունվարից մարզի 21 հանրակրթական դպրոցներում իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ և ծրագրի փորձնական մեկնարկ` ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության և ՌԴ սննդի ինստիտուտի աջակցությամբ: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-ից 4-րդ դասարանների և նախակրթարանների 2504 աշակերտների տրամադրվում է հյութ և թխվածքաբլիթներ: 2014 թվականի նոյեմբերի 1-ից դպրոցների զգալի մասում աշակերտներին այս ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև տաք սնունդ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 03.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցներ, Եղեգնաձորի ավագ դպրոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Այցելությունների ընթացքում Է.Ղազարյանը հանդիել է ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին, ուսուցիչներին, առաջին դասարանցիների ծնողներին, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման և հիմնական դպրոցներին դպրոցականների կայուն սննդի ծրագրի շրջանակներում ստեղծված պայմաններին: Հանդիպումներին ընթացքում Է.Ղազարյանն իր շնորհավորանքներն է հղել կրթական գործընթացի մասնակիցներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոնի կապակցությամբ:


