Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բաց դաս Անկախության օրվա կապակցությամբ 18.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի հանրակթական ուսումնական հաստատությունների՝ Եղեգնաձոր և Վայք քաղաքների հիմնական և ավագ դպրոցների, Մալիշկայի թիվ 1, թիվ 2, Ագարակաձոր, Արենի, Արփի, Աղավնաձոր, Գետափ, Գլաձոր, Շատին, Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների համար (շուրջ 460մասնակից) Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվել էր Բաց դաս: Միջոցառումը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում, սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ: Դասը վարեցին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Դասի ավարտին մարզպետ էդգար Ղազարյանի նվագակցությամբ և ձայնակցությամբ, ինչպես նաև ձայնակցությամբ դահլիճում գտնվող հանդիսատեսների, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երգչախումբը կատարեց ՀՀ պետական օրհներգը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հայոց բանակին նվիրված երգը:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 4 նիստը 18.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը, հետևյալ օրակարգով՝

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վայոց ձոր 16.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզում խաղողի սպասվող բերքի քանաքին և իրացման գործընթացին: Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձոր համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք: Աղավնաձորում նախարարը նաև հանդիպում է ունեցել մարզի մյուս խաղողագործական համայնքների` Ելփինի, Չիվայի, Ռինդի, Արենիի, Խաչիկի համայնքապետերի և խաղողագործների հետ: > տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ:

Հայաստանի և Բելառուսի խորհրդարանականները Վայոց ձորում 16.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզ այցելեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ: Հյուրերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ստեպան Սուխորենկոն: Հյուրերին Արենի համայնքում աղ ու հացով դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Արենիի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, որից հետո պատվիրակության անդամներն ուղևորվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարան: Մարզպետարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի և պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որի ընթացքում երկու երկների խորհրդարանների փոխխնախագահները փոխադարձ ողջյունի խոսքեր հղեցին՝
Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը 16.09.2014
2014 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 83 քաղաքացի, ընդունելության էին եկել 56-ը: Ընդունելության եկած 49 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 7 քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով՝ 5 քաքաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով, 2-ը՝ հողի և շենք-շինությունների: Նշված այլ դիմումատուների խնդրանքի բավարարման վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել:

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վայոց ձորի մարզ 12.09.2014
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց ձորի մարզ։ Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։ Պատասխանելով ներկաների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձավ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարը խոսեց Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին Հայաստանի միացման գործընթացից։ Նախարար Նալբանդյանը պատմեց հարևան երկների հետ հարաբերությունների մասին, անդրադարձավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը։ Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գտնվող պաշտպանական դիրքեր, զրուցեց Հայրենիքի սահմաները պաշտպանող զինվորների հետ, ծանոթացավ հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին։


