Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 31.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ մինչև սահմանված կարգով ՀՀ Վայոց ձորի մարզպետի նշանակումը՝ մարզպետի պարտականությունները դրվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա։

Շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները

Շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները 28.10.2014

ՀՀ Վայոց ձորի մարզում շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները: Հոկտեմբերի 28-ի դրությամբ գինեգործությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից արդեն մթերվել է մոտ 3000 տ բարձրորակ խաղող: Խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված և ժամանակին, առանց խնդիրների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 23.10.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որի մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 23.10.2014 թվականի նիստում: Էդգար Ղազարյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էդգար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության բնագավառում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին 20.10.2014

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հղում՝ mil.am, 17.10.2014

ՀՀ Նախագահը ներկա է  գտնվել <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը 20.10.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի > ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա > մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին: Ցուցահանդեսին տաղավարով մասնակցել է նաև Վայոց ձորի մարզը, որը ներկայացրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հղումը՝ president.am, 17.10.2014

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 16:54:21