Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի մարտ ամսվա  ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի մարտ ամսվա ընդունելությունը 16.03.2015

2015 թվականի մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 110 քաղաքացի, ընդունելության էին եկել 103-ը: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 96 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 7-ը դիմել էին այլ հարցերով՝ աշխատանքի տեղավորման հարցով դիմել էր 1, ոռոգման ջրի հարցով՝ 1, պետպատվերով բուժվելու հարցով՝1, առողջարանային ուղեգրի խնդրանքով՝ 1, բնակարանի և հողի հարցերով՝ 2, աշխատանքային հարցերի կարգավորման խնդրով՝ 1 քաղաքացի: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվառել և ուսումնասիրել հարցերը, օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել քաղաքացիներին: Հանձնարարվեց նաև՝ աշխատել այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց կարգավորման ծիրում են գտնվում ընդունելության ժամանակ բարձրացված հարցերին վերաբերող լուծումները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 16.03.2015

Մարտի 13 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 3 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի Զառիթափի, Գնիշիկի, Շատինի գյուղական համայնքների վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերի քննարկման մասին հարցերը: Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ տալ համաձայնություն մարզի Ազատեկի 0.2 հա , Զառիթափի 0.15171 հա , Գնիշիկի 1.5 հա, Շատինի 0,03հա գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերին: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 13.03.2015

Ավարտեց դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադաների Վայոց ձորի մարզային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները են փորձել տարածքային փուլը հաղթահարած 39 դպրոցի 583 աշակերտներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով: Առարկայական հանձնաժողովների կողմից ամփոփվել են մարզային փուլի արդյունքները, ըստ որի՝ 56 աշակերտ վաստակել է դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք : Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը 13.03.2015

2015 թվականի մարտի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի հրավերով մասնակցել է ,,Արմենիա Մարիոթ,, հյուրանոցի Տրդատ սրահում մեկնարկող ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում,, ծրագրի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վայքի նախկին փոխքաղաքպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի խորհրդի նախագահ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի ինթերնեյշնլի Եվրոպայի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի փոխնախագահ Գրեգ Ֆոսթերը: Մեկնարկող ծրագրի արժողությունը 1 մլն 700 հազար եվրո է, որն ուղղվելու է նշված քաղաքների 47 բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը

Հրդեհներ խոտածածկ տարածքներում 13.03.2015

Մարտի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այրվել է 4 եղևնի և 500 քմ խոտածածկ տարածք, Աղավնաձոր գյուղում` «Թափ» կոչվող հանդամասում` 5,5 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի այգիներից մեկում` 300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում` 200 քմ, Արտաշավան-Օհանավան ավտոճանապարհին գտնվող այգում` 1,5 հա, Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտակայքում գտնվող անտառում` 1500 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում` 800 քմ խոտածածկ տարածք: Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Տիգրան Մեծի պողոտայի մոտակայքում` 400 քմ, Երևան ՋԷԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: Աղբյուրը՝ mta.gov.am, 13.03.2015

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի  գործունեության վերաբերյալ  հաշվետվությամբ

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 13.03.2015

 Մարտի 11-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հանրային  հաշվետվությունը :  Նիստին հրավիրվել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ֆիանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ գծով վարչությունների պետերը, մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 16:59:02