Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալը ներկա է եղել Վերնաշենի համայնքապետի տարեկան հաշվետվությանը 19.03.2015

Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ներկա է եղել Վերնաշենի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը: Ներկայացվել է գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվել է նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին և, գյուղապետը նշել է, որ համայնքում ստեղծվում է գյուղացիական կոոպերատիվ տնտեսություն, որը 80 տոկոս պետական ներդրումով ձեռք կբերի գյուղտեխնիկա՝ համայնքի բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներում օժանդակելու նպատակով: Նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մանկապարտեզի վերանորոգման, ոռոգման գործող ջրագծի երկարացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման հարցերը: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը  մասնակցել է Գլաձորի համայնքապետի 2014 թվականի  գործունեության վերաբերյալ հաշվետվությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է Գլաձորի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը 19.03.2015

Մարտի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը մասնակցել է Գլաձորի համայնքապետ Անդրանիկ Մարտիրոսյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը, որը տեղի է ունեցել գյուղապետարանում: Ներկայացվել է համայնքապետի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսվել է 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: Նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, համայնքի կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մշակույթի տան հիմնանորոգման, դպրոցի վերանորոգման, կոյուղու և սեփականաշնորհված 5 հա հողատարածքներում ցամաքուրդի կառուցման հարցերը: Համանքապետի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար:

Համերգ նվիրված կանանց միամսյակին

Համերգ նվիրված կանանց միամսյակին 18.03.2015

Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում կայացավ տոնական համերգ նվիրված կանանց միամսյակին: Հյուրերին առաջինը ողջունեցին դպրոցի երգչախմբի սաները: Այնուհետ ելույթ ունեցան անհատ կատարողներ: Հնչեցին գործիքային կատարումներ և մայրերին նվիրված երգեր ու բանաստեղծություններ: Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և հանդիսատեսին, կանանց մաղթեց երջանկություն և առողջություն: Միջոցառման ամփոփիչ խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ելույթ ունեցող երեխաներին՝ ցանկալով նրանց բեմական ակտիվ գործունեություն և շատ ու շատ համերգային ծրագրեր: Մարզպետն իր խոսքում բարձր գնահատեց կանանց դերը ընտանիքում և երեխաների դաստիարակության գործում, կարևորեց մշակութային և հասարակական գործունեության մեջ կանանց դերակատարությունը, նրանց մաղթեց երջանիկ մայրություն, խաղաղ կեցություն, բարօրություն և ամենայն բարիք:

Արփի  համայնքի ղեկավարը  հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

Արփի համայնքի ղեկավարը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 18.03.2015

Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Արփիի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը: Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզում առկա շինարարական, սանիտարա-հիգիենիկ թերությունների վերացման, գյուղի 10 բնակարանների վրայով անցնող բարձրավոլտ լարման հոսանքի էլեկրասյուների վթարային վիճակի վերաբերյալ հարցերը: Առաջարկություն եղավ գյուղում կազմակերպել բույսերի մշակության և հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Մալիշկայի  համայնքապետի տարեկան հաշվետվությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Մալիշկայի համայնքապետի տարեկան հաշվետվությանը 18.03.2015

Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել Մալիշկայի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը, որը կայացել է համայնքի մշակույթի տան փոքր դահլիճում: Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզի խոհանոցային մասնաշենքի, մշակույթի տան, ոռոգման գործող ջրագծի վերանորոգման, դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման և ձախափի ոռոգման առվի կառուցման հարցերը: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար: Այնուհետ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելեց Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն և մանկապարտեզ, տեղում ծանոթացավ նշված կազմակերպություններում տիրող իրավիճակին:

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 17.03.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՄԱԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Տեխնիկական աջակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Սևերին Օմանին: Մարզպետը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար: Հյուրերը ներկայացրին ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է հետապնդվում արտադրողների խմբերի ձևավորման և արժեշղթաների զարգացման, այսինքն՝ արտադրողների խմբերի համար ուսուցում, արտադրանքի ստացում և փաթեթավորում , ինչպես նաև արտահանում: Մարզպետը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներն ու առկա վիճակը արտադրություններում, իսկ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց գյուղացիասկան տնտեսությունների ստեղծման գործընթացն ըստ փուլերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա գործունեության համար: Մարզպետը հայտնեց ծրագրին աջակցելու իր և համապատասխան կառույցների պատրաստակամության մասին: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի կառավարության կողմից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12