Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում

02.07.2015

Այսօր, հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Վայք և Զառիթափ փնջերում համայնքների խոշորացման հետ կապված հանրային լսում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, GIZ գերմանական կազմակերպության փորձագետներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները և ավագանիների անդամները:
Վահան Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվող պիլոտային ծրագրի թերություններից մեկը` բնակչության շրջանում իրազեկության պակասն է, որը լրացնելու համար հուլիսի 6-ից մեկնարկում են իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հանդիպումներ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի առավելությունները և թերությունները, որոնց վերացման համար, ինչպես նշեց մարզպետ Հ. Սարգսյանը, պետք է աշխատել համատեղ ուժերով: Մարզպետը հավելեց նաև, որ մեր հանրապետությունում արդեն իսկ հասունացել է նման փոփոխություններ իրականացնելու պահը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03