Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում

02.07.2015

Հուլիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում "Բարձրավոլտ էլեկտրացանցեր"  ՓԲԸ-ի կողմից իրականացվող "Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի" երրորդ հատվածի վերաբնակեցման գործունեության պլանի վերաբերյալ` Վայոց ձորի մարզի Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների ազդակիր անձանց համար:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը,  "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը,  "Հայֆաբ խորհրդատվական ընկերության" տեխնիկական անվտանգության և բնապահպանության հարցերի փորձագետ Միքայել Թևոսյանը,  "Կալպատառու" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Արմինե Պետրոսյանը,  "Կալպատառու" ՓԲԸ-ի բնապահպանության և աշխատանքային անվտանգության հարցերի մասնագետ Բասաբ Բանդյոպադիյայը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև վերոհիշյալ համայնքների ղեկավարները և բնակիչները:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին էլեկտրահաղորդիչ հենասյուների տեղադրման, կոորդինատների ճշգրտման և բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև վնասների փոխհատուցման հետ կապված հիմնախնդիրները:
Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ սա կարևոր նշանակության պետական ծրագիր է, որի իրականացման ընթացքում պետք է բացառել բնակիչներին սպառնացող վնասները:
Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների բնակիչները քննարկմանը ներկա մասնագետներին ուղղեցին իրենց հուզող այլ հարցեր` ստանալով սպառիչ  պատասխաններ և համապատասխան տեղեկատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03