Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում ունեցավ Եվրամիության ծրագրերի պատասխանատուների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում ունեցավ Եվրամիության ծրագրերի պատասխանատուների հետ 11.07.2014

2014 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Եվրամիության ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի պատասխանատուների հետ, որոնք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում են “Support to the EU Delegation to Armenia and RA Ministry of Territorial Administration for preparation of actions in regional development” ծրագիրը: Ծրագրով նախատեսված է ՀՀ բոլոր մարզերում իրականացնել զարգացման գրանտային ծրագրեր՝ յուրաքանչյուր ծրագիրը նվազագույնը 500.000 եվրո ծավալով: Մարզպետի հետ հանդիպումից հետո ծրագրի պատասխանատուները մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզի հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ծրագրին դիմելու կարգն ու պայմանները:

Քննարկվեցին Ջերմուկ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր

Քննարկվեցին Ջերմուկ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր 11.07.2014

2014 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ասիական զարգացման բանկի խորհրդատուներ Յորգ Ֆիշերի և Սամվել Բարեյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի կողմից Ջերմուկ քաղաքում իրականացվելիք ներդրումային ծրագրերի հնարավորությունները և ուղղությունները: Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում պատրաստակամություն է ցուցաբերել ներդումներ կատարել Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածնքների զարգացման ծրագրերում: ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ներկայացվեցին ներդրումային գրավչություն ունեցող մի շարք նախագծեր, որոնք բխում են Շվեյցարական փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա մշակված Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, այդ ծրագրերի նախնական քննարկում կազմակերպել Ջերմուկի բնակչության ակտիվ խմբերի և մասնավոր հատված ներկայացուցիչների հետ, որից հետո դրանք ներկայացնել բանկի պատասխանատուների քննարկմանը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 11.07.2014

2014 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ 2013-2014 թվականների ոսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Միհրդատ Հարությունյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Վլասյանը, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Արփինե Հովակիմյանը: Հատկանշական է, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այս տարի ավարտեցին առաջին մագիստրոսները, ինչը կարևոր իրադարձություն է մասնաճյուղի տարեգրության մեջ: Շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում Է.Ղազարյանը մաղթեց նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ նշելով, որ այս պահից իրենք բոլորն ունեն հավասար կարգավիճակ՝ իբրև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներ: Է.Ղազարյանը ցանկացավ, որ շրջանավարտներն իրենց հետագա աշխատանքում ազնվությամբ, աշխատասիրությամբ, նվիրումով, պատասխանատվությամբ և գիտելիքներով բարձր պահեն ՀՊՏՀ շրջանավարտի բարի համբավը, իսկ այսօրվա ստացած դիպլոմները երաշխիք լինեն արժանապատիվ աշխատանքի և անձնական բարեկեցության: Արարողության ավարտին բոլոր շրջանավարտներին հանձնվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համասլարանի դիպլոմները:

Աշխատանքային այցելություն Հերհեր և Կարմրաշեն համայնքներ

Աշխատանքային այցելություն Հերհեր և Կարմրաշեն համայնքներ 10.07.2014

2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Հերհեր և Կարմրաշեն համայնքներ: Մի քանի ամիս առաջ այդ համայնքների բնակիչները բարձրացրել էին իրենց համայնքների ճանապարհի հիմնանորոգման հարցը: Խնդիրը քննարկվել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում: Հերհեր կատարած այցի ընթացքում մարզպետը խոստացել էր միջոցներ ձեռնարկել ճանապարհի հիմնանորոգման ուղղությամբ: Տրված խոստումը կատարվեց կարճ ժամանակահատվածում: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցների շրջանակներում շուրջ 80 մլն դրամ գումար է նախատեսվել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից դեպի Հերհեր և Կարմրաշեն տանող ճանապարհի հիմնանորոգման նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականի հուլիսի կեսից և կավարտվեն մինչև հոկտեմբերի վերջը: Կարմրաշեն համայնքում մարզպետը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի գործունեության կիսամյակային արդյունքների հանրային հաշվետվությանը, որի շրջանակներում համայնքի բնակիչներին տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից համայնքներում, այդ թվում Կարմրաշեն համայնքում իրականացվող ծրագրերի մասին, պատասխանել է համայնքի բնակիչներին հուզող հարցերին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգին 09.07.2014

2014 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, ծնողներ, աշակերտներ և մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի երգչախմբի, հայկական ժողովրդական և ժամանակակից պարերի համույթների, ժողովրդական երգի և դհոլի խմբակների, ռոք վոկալ գործիքային անսամբլի սաները: Համերգն անցավ ուրախ ծափողջույնների ներքո:

Տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբելյալ

Տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբելյալ 09.07.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ 01.07.2014թ. դրությամբ պետական աջակցության ծրագրերով մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է. ազոտական պարարտանյութ՝ 320տ, դիզելային վառելանյութ՝ 116000լ, գարու սերմ՝ 28500կգ, առվույտի սերմ՝ 468կգ: Իսկ ըստ օպերատիվ տվյալների՝ 2014թ. հուլիսի 8- ի դրությամբ արտադրվել է. հացահատիկ՝ 180տ, կարտոֆիլ՝ 290տ, բանջարեղեն՝ 150տ, պտուղ՝ 200տ, խոտ՝ 2200տ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08