Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին

24.12.2015

 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը: Մարզպետը աշակերտներին հանձնեց հրավերները, նրանց մաղթեց բարի ճանապարհ և  ուրախ տրամադրություն:
Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առավել բարձր առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք:
Նշենք, որ խմբի ղեկավարն է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի
կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուղեկցում են Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը և Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Քաջիկ Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00