Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

24.12.2015

  2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր լրագրող, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Թամարա Մելիքսեթյանին: Հանդիպման մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Քննարկման թեման վերաբերում էր Վայոց ձորի մարզում ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման գործընթացին, որի ռազմավարության գլխավոր նպատակն է՝ ապահովել հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:
Ի պատասխան լրագրողի հարցերի, մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց, որ մարզի դպրոցներում ծրագրի ներդրումը սկսվել է 2014թ.-ի հունվար ամսից, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում, ՌԴ սննդի ճյուղային ինստիտուտի հետ համագործակցությամբ և շարունակվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման նպատակով մարզի 45 դպրոցներում  աշխատանքներ եկ կատարվել դպրոցական ճաշանները հնարավորինս կարգավորելու և սանիտարահիգիենիկ նորմաներին համապատասխանեցնելու համար:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի թիվ 33 արձանագրության որոշմամբ, 2014 թվականի սեպտեմբեր ամսից Վայոց ձորի մարզում իրականացվեց ,,Կայուն սնունդ,, փորձնական ծրագիրը: 2014-2015թթ. մարզում սննդի համար հատկացված ֆինանսավորումը կազմել է 168 մլն դրամ: Այսօր այդ ծրագրից օգտվում են մարզի տարրական 162 դասարանների և նախակրթարանների շուրջ 2500 երեխաներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00