Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ Կ.ԱՍՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ Կ.ԱՍՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ 25.06.2014

2014 թվականի հունիսի 24-ին Ջերմուկի “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը, “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի տնօրեն, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Կարեն Ավագյանը: Առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 22.500 ԱՄՆ դոլլար, որի գլխավոր հովանավորն էր “ՍԱՍ ԳՐՈՒՊ”, իսկ հովանավորը՝ “ԳԵՈԹԻՄ” ընկերությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 24.06.2014

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի հետ հանդիպում են ունեցել Ջերմուկ համայնքի կազմի մեջ մտնող Կեչուտ գյուղի բնակիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով: Գյուղի բնակիչները հիմնականում իրենց դժգոհությունն էին արտահայտում Ջերմուկի քաղաքային իշխանությունների կողմից բնակավայրի հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից: Քանի որ բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին համայնքային խնդիրներին՝ մարզպետի կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության ծրագրերին: Համայնքի բնակիչներին հուզող Կեչուտի դպրոցի կարգավիճակի հարցը առաջարկվեց դարձնել առանձին քննարկման առարկա:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՄՔ ՀԱՄԱՅՆՔ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՄՔ ՀԱՄԱՅՆՔ 24.06.2014

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց սահմանամերձ Գոմք համայնք: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ Countrpart International կազմակերպության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցներով համայնքի համաֆինանսավորմամբ իրականացված համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Համայնքային մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ նաև առկա պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հաստատության սաների գեղարվեստական միջոցառմանը: Մարզպետն այցելեց նաև համայնքի կազմի մեջ մտնող Կապույտ գյուղ, որի առնչությամբ գյուղապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն Գոմքի գյուղապետ Մխիթար Հովհաննիսյանի, համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարման հիմնական թեման վերաբերում էր Ֆիզիկայի ինստիտուտին դեռևս 1991 թվականին հատկացված տարածքների իրավական կարգավիճակի, դրա հետագա նպատակային օգտագործման, ինչպես նաև գյուղի վերաբնակեցման խնդիրներին:

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑ 24.06.2014

ՀՀ կառավարության աջակցությամբ հատկացված դրամաշնորհի հաշվին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում կառուցվում է նոր և ժամանակակից սպանդանոց: Այն կունենա խոշոր և մանր եղջերավոր անսունների մթերման լավագույն պայմաններ, ինչպես նաև ժամանակակից լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա տեղում, կարճ ժամանակահատվածում ախտորոշել անասունների մոտ առավել մեծ տարածում ունեցող հինգ հիվանդություններ: Սպանդանոցի կառուցումը մեծապես աջակցություն կլինի մարզի անասապահներին՝ մսամթերքի մորթը և մսի իրացումն առավել հեշտացնելու համար: Այն կառուցվում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից ոչ հեռու գտնվող տարածքում՝ անհրաժեշտության դեպքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն մսի արտահանումն առավել դյուրին դարձնելու նպատակով: 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը Զառիթափի գյուղապետ Խաժակ Դավթյանի և կառուցապատող ընկերության տնօրենի հետ այցելեցին սպանդանոցի կառուցման շինարարական հրապարակ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ 24.06.2014

2014 թվականի հունիսի 22-ին լրացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Մարզպետն իր գործունեության թափանցիկության ապահովման նպատակով երկամյա աշխատանքի ընթացքում հանդես է եկել մեկամյա գործունեության ու ֆինանսական տարվա հաշվետվություններով և մամուլի ասուլիսներով: Ս/թ. հունիսի23–ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի հանրային հաշվետվությունը պաշտոնավարման երկրորդ տարվա գործունեության կապակցությամբ: Հաշվետվությանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաները և աշխատակազմի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, համայնքների, հինարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզպետը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզային ենթակայութան կազմակերպությունների գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզի տարածքում իրականացված պետական ծրագրերի, առաջիկա ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերի մասին: Խոսեց նաև մարզի տնտեսության տարբեր բնագավառներում, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում արձանագրված դրական արդյունքների մասին: Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես կգա հանրային հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես կգա հանրային հաշվետվությամբ 20.06.2014

2014 թվականի հունիսի 23-ին ժամը 15.00-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդես կգա հանրային հաշվետվությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարման երկրորդ տարվա արդյունքներով: Հաշվետվության ընթացքում կներկայացվեն մարզպետի, մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության արդյունքները, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մարզի տարածքում իրականացված պետական ծրագրերը, առաջիկա ժամանակաշրջանի գործունեության ծրագրերը և այլն: Միջոցառումը բաց է մարզի բնակիչների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առջև: Նախատեսված ելույթից հետո մարզպետը կպատասխանի մասնակիցներին հուզող հարցերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00