Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

25.12.2015

 2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Հանդիպմանը ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով համայնքային ուտիկանությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել համայնքների բնակչության հետ, որոնց ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն: Համատեղ քննարկվել են համայնքներում առկա հիմնախնդիրները, վեր են հանվել իրավախախտումներ ծնող պատճառներն ու պայմանները և դրանց վերացման ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվել: Համայնքային ոստիկանությունը աշխատանքներն իրակացնում է նախկինում մարզում ձևավորված և արդեն գործուն 14 համայնքային խորհուրդների հետ, որոնց թափանցիկ աշխատելաոճի արդյունքում ձեռք է բերվել հարյուրավոր քաղաքացիների վստահությունը: Նշվեց նաև, որ մի քանի սոցիալ-կենցաղային խնդիրներ՝ կապված են հարևանների միջև հողային վեճերի հետ, որոնց լուծման համար քաղաքացիներին պատկանող սեփական տնամերձ հողամասերի քարտեզագրման ճշգրտման անհարժեշտություն կա:
Կարևորվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ընտրացուցակների ճշգրտման նպատակով այցելությունները, թվով՝ 17429 հասցեներ, որի արդյունքում հայտնաբերվել են 126 մահացած և բնակության վայրից բացակայող 8123 անձիք: Ներկայացվեց համայնքային ոստիկանության տարբեր գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն:
Ամփոփելով հանդիպում, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ բավականին մանրամասն էր ներկայացված հաղորդումը, կարևորեց Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության մեծ դերը և շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը, ինչպես նաև շեշտեց համայնքային ոստիկանների բարեխիղճ և պատասխանատու աշխատանքն այս ուղղությամբ: Բանախոսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:
Վերջում մարզպետ Հ Սարգսյանը համուզում հայտնեց, որ առաջիկա տոնական օրերին կարվի հնարավոր ամենը, մարզի տարածքում հասարակական կարգ ու կանոնի պահպանման համար: Հնչեցին նախատոնական փոխադարձ շնորհավորանքներ և բարմաղթանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38