Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը

25.12.2015

 2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2015 թ-ի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ: Մարզպետը ողջունեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ցանկություն հայտնեց նրանց ներկայացնելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով կայացած խորհրդակցության ընթացքում երկրի Նախագահի կողմից արված ամենակրևոր շեշտադրումների վերաբերյալ: Մարզպետը մեջ բերեց ՀՀ Նախագահի խոսքը . <<Վայոց ձորը բնակչության թվով մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց ձորում քիչ աշխատանքներ ունենք անելու, ամենևին՝ ոչ: Առաջին հերթին Վայոց ձորը մեր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկն է, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք է կատարվել՝ ենթակառուցվածքները զարգացնելու, նոր հյուրանոցներ կառուցելու, ճանապարհներ և այլն, և այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքները պետք է շարունակենք: Բայց նոր բարենպաստ հանգամանքներ են ի հայտ գալիս: Եվ այս հանգամանքները մենք պետք է օգտագործենք, որպեսզի չսահմանափակվենք միայն Ջերմուկի առողջարանային հնարավորություններով կամ էլ՝ Նորավանքի, Մոզրովի և Արենի քարանձավների հնարավորություններով: Որոնք են այդ նոր հանգամանքները. առաջին՝ մենք արդեն ունենք պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ և մոտակա տարիներին Հանրապետությունում ներդնելու ենք 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ զուտ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Երկրորդ հանգամանքն այն է, որ Վայոց ձորի մարզով է անցնելու մեր կարևորագույն տրանսպորտային երակը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, ծայրից ծայր մարզով է կտրելու-անցնելու: Եվ այս երկու հանգամանքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք, այսպես ասած, ցանցային մոտեցում ցուցաբերենք զբոսաշրջությանը մարզում>>: Մարզպետն նշեց, որ ՀՀ Նախագահը կարևորեց մարզի տնտեսական զարգացման վրա շատ լրջորեն ազդելու մեկ այլ հանգամանք ևս, որը հնարավոր կդառնա 2016թ.-ի գարնանից Ամուլսարի ոսկու հանքերի պաշարների շահագործման նպատակով գործարանի կառուցումով, քանզիՎայոց ձորի համար դա նշանակում է հազարից ավելի լրացուցիչ աշխատատեղ, սակայն ՀՀ Նախագահը նշել է, որ Վայոց ձորի մարզպետարանը և շահագործման գոտում գտնվող երեք համայնքները խնդիրն ունեն՝ որևէ միլիմետր անգամ չզիջել բնապահպանական հարցերում, թեև արդեն երկար տարիներ՝ երևի 8-9 տարի, խոսվում է այդ հանգամանքի մասին, և ոչ միայն խոսվել, այլ նաև մեծ աշխատանք է կատարվել միջազգային բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ: Մարզպետը ներկայացրեց նաև երկրի նախագահի հանձնարարականները, որոնք ուղղված են եղել մարզի կենսագործունեության տարբեր ոլորտների ( առողջապահություն, կրթություն, մարզա-մշակութային, գյուղատնտեսություն, բնապահպանություն, զբոսաշրջություն) զարգացմանը:
Այնուհետև մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի 2015 թվականի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնք կրել են պարբերական բնույթ և լինելու են շարունակական, քանզի այցելությունների ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում առկա խնդիրներին: Մարզպետը կարևորեց ՀՀ կառավարության կողմից վարվող մարզերի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը և հավելեց, որ արվում է հնարավոր ամենը՝ ՀՀ մարզպետարաններին տարբեր ծրագրերի մեջ ընդգրկվելու միջոցով, օժանդակելու համայնքային հրատապ խնդիրների լուծման հարցերում: Ներկայացվեց կատարված աշխատանքներն ըստ ոլորտների՝

Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին սոցիալական և առողջապահական, գյուղատնտեսության և ոռոգման խնդիրներին, մարզի զարգացման ծրագրերին, ինչպես նաև ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, միջհամայնքնային ուղևորափոխադրումներին, այլ համայնքներում աշխատող մանկավարժների տեղափոխման, ավանդների վերադարձման կարգի մեջ տեղի ունեցած փոփոխություններին վերաբերող հարցեր:                                                                                                                           Մարզպետ Հ. Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգամանորեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38