Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ 29.09.2015
2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում խորհրդակցություն նվիրված ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների վերաբերյալ: Բանախոսը համայնքային խնդիրները ներկայացրեց ըստԵղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների, որոնցում գործում են 14 համայնքային խմբեր, այդ թվում` Եղեգնաձորի տարածաշրջանում 8 խումբ, Վայքի տարածաշրջանում 4-ը, իսկ Ջերմուկի տարածաշրջանում՝ 2-ը: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, խոսվեց ոստիկանի նկատմամբ ձևավորվող վստահության, ինչպես նաև քաղաքացիական ակտիվության արդյունքում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին: Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ օժանդակելու ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացմանը, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումները կանեն ամեն հնարավորը՝ մարզի բնակչության խաղաղ ու ապահով կեսագործունեության ապահովման նպատակով՝ հանցագործությունների դեմ պայքարում սատար լինելով համայնքային խորհուրդների բոլոր ձեռնարկումներին:

Մարզական փառատոն՝ Վայոց ձորի մարզում 28.09.2015
Վայոց ձորի մարզում սեպտեմբեր ամիսը հագեցած է մշակութային և սպորտային միջոցառումներով: Սեպտեմբերի 24-26-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում անցկացվեց մարզական փառատոն: Փառատոնն անցկացվեց 7 մարզաձևերում՝ բազկամարտ, կշռաքարի բարձրացում, մինի ֆուտբոլ, նարդի, շախմատ, 1000 մետր վազք և 100 մետր վազք: Սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորում անցկացված մրցույթներով մարզում եզրափակվեց մարզական փառատոնը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ առաջին պատվավոր տեղեր զբաղեցրած մարզիկները՝ սպորտային հագուստներով:

"Եվրոպական ժառանգության օրեր" Վայոց ձորի մարզում 28.09.2015
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2004 թվականից սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվում է "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումը: Այս տարի ծրագիրն իրականցվում է "Հիշատակի ժառանգությունը" խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Վայոց ձորի մարզում սեպտեմբերի 25-27-ը ցուցադրություններ, գրական-երաժշտական հուշ-երեկոներ կանցկացվեն Վայոց ձորի մարզային գրադարանում, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում և Եղեգնաձորի մշակույթի տանը: "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառման ընթացքում հասարակությունը հնարավորություն է ստանում այցելել, ճանաչել և ուսումնասիրել պատմամշակութային հուշարձաններ, երիտասարդ սերունդը հաղորդակից է դառնում սեփական երկրի մակութային ժառանգությանը: Նշենք, որ "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումն առաջին անգամ ացկացվել է 2000 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
Սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նշենք, որ մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Հարկ է նշել փոքրիկ մարզիկների ոգևորվածությունն ու հաղթելու մեծ ցանկությունը, որն արտահայտվեց մրցույթների ընթացքում մանուկների կողմից ցուցաբերած ֆիզիական բարձր պատրաստվածությամբ (փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին): Թիմային ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրեցին Եղեգնաձորի թիվ 5 և "Խելացի մանուկ" մանկապարտեզները համապատասխանաբար: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 25-ին Վայք քաղաքում անցկացվել է Վայքի տարածաշրջանի "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը: Այստեղ հաղթող է ճանաչվել Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզը, Վայքի թիվ 1 մանկապարտեզը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, թիվ 3-րդ մանկապարտեզը՝ 3-րդ պատվավոր տեղը: Համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցած թիմերը ստանալու են դրամական պարգևներ՝ 1-ին պատվավոր տեղ՝ 100.00 դրամ, 2-րդ մրցանակային տեղ՝ 80.000 և 3-րդ տեղ զբաղեցրած թիմը կսատանա 60.000 դրամ: Դրամական պարգևները պետք է օգտագործվեն սպորտային գույք ձեռք բերելու համար: Նշենք, որ համայնքային փուլում 1-ին և 2-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած նախադպրոցական հիմնարկները կմասնակցեն մրցույթի հաջորդ՝ մարզային փուլին, որը կանցակացվի հոկտեմբեր 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում, իսկ մրցույթի հանրապետական փուլն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 28.09.2015
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության վերջում մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` համապատասխան ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով:

Դասընթաց <<Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար>> ծրագրի շրջանակում 25.09.2015
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիլճում անցկացվեց դասընթաց ,,Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար,, ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի հիմքով հղիության արհեստական ընդհանտման քանակի կրճատմանը և իրազեկության մակարդակի բարձրացմանը: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանն իր խոսքում նշեց, որ այս խնդիրը շատ խորը արմատներ ունի, ուստի մեր հասարակության բոլոր շերտերը պետք է իրենց մասնակցությունն ունենան խնդրի լուծման գործում: Դասընթացին մասնակցում էին մանկավարժներ, բժշկական և առողջապահական հիմնարկների, ոստիկանության, գյուղապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձիք: Մասնակիցներին ցուցադրվեց ,,Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում,, խորագրով փոքրիկ ֆիլմ, որտեղ վերջին տարիներին կատարված հետազոտությունները ներկայացնում են Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը և դրանից բխող այլ խնդիրներ: Դասընթացի ժամանակ քննարկվեցին երևույթի տարածման շարժառիթները, դրանց վերացման հնարավոր ուղիները, հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացող առողջական խնդիրները և այլ հարցեր:


