Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2015

 Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Մեծ երջանկություն է ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած, իրենց աշխատանքով և արարումով մեզ շահած-պահած, ծերության շրջանին հասած մեր հարազատների կողքին և դասեր առնել նրանց փորձից, ստանալ նրանց օրհնությունը: Սակայն առավել մեծ երջանկություն է նրանց նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք հանդես բերելը, առավել տկարներին խնամելը, ինչպես նրանք են մեզ խնամել, երբ մենք ունեինք դրա կարիքը:
Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք հենց նման վերաբերմունք է դրսևորում, որովհետև հայ ազգը դարեր ի վեր ակնածանք է տածել ծերերի նկատմամբ, սիրո ու երախտագիտության դրսևորումներով շրջապատել ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Կրկին շնորհավորում եմ մարզի ծերունազարդ տատիկներին ու պապիկներին Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Մաղթում եմ առողջություն և բարօրություն, սեր և հոգածություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03