Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

01.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանի մասնակցությամբ կայացավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի հետ:
Դիրկ Լորենցի հետ մարզ էին ժամանել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը, Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի Թագավորության փոխդեսպան Ըմայաս Մորսը: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի կողմից ՀՀ մարզեր ամենամյա այցելության շրջանակում:
Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության և մարզի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Համառոտ ներկայացրեց Վայոց ձորի տնտեսությունն ու զարգացման հնարավոր ուղիները՝ գյուղատնտեսության, անասնապահության, արդյունաբերության, զբոսաշրջության, ինչպես նաև բուժական զբոսաշրջության բնագավառներում, նշելով Ջերմուկի հանքային ջրի բուժական հատկությունների և ձյունառատ ու մեղմ ձմռան մասին: Հյուրերը հետաքրքրվեցին առանձնապես արտաքին ներդրումների շնորհիվ տնտեսության զարգացման հնարավորությամբ և մարզում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքով: Նրանք նշեցին, որ իրենց կողմից հայտարարվել է Տարածքային Զարգացման Պիլոտային Ծրագիր ՀՀ մարզերի համար, որում ընդգրկված է նաև Վայոց ձորը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կարևորում է դրամաշնորհային ծրագրերով տնտեսության զարգացման հնարավորությունները և հավելեց, որ ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԳՀ-ն նույնպես ծրագրեր են իրականացնում մարզերում գյուղացիական կոոպերատիվների ձևավորման նպատակով: Հ. Սարգսյանը հույս հայտնեց, որ տնտեսության զարգացման համար նման ծրագրերի իրականացման արդյունքում կհաղթահարվի անկախության տարիներին օբյեկտիվ պատճառներով ստեղծված դժվարությունները:
Կողմերը երկուստեք հայտնեցին հետագա համագործակցության պատրաստակամություն:
Վերջում հյուրերը դիտեցին Վայոց ձորի տնտեսության ոլորտները ներկայացնող պաստառներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:39:08