Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ռինդ համայնքի օրվան նվիրված տոնահանդեսին

02.10.2015

 Հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ռինդի համայնք, մասնակցել համայնքի օրվան նվիրված տոնահանդեսին: Մինչ տոնահանդեսի սկսելը մարզպետի և համայնքի ղեկավարի գլխավորությամբ հյուրերն ու տոնակատարության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին համայնքի փառքի պուրակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված ռինդցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Տոնահանդեսի բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Տոնահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ռինդցիներին հաջողություններ , առատ բերք ու բարիք և ստեղծածի բարի վայելում ու խաղաղ կեցություն մաղթեց մարզպետ Հարություն Սարգսյանը և շնորհակալագրեր հանձնեց մի շարք բարեգործների և համայնքային ծրագրերի իրականացմանն աջակցող անձանց: Պարգևատևումներ եղան նաև համայնքի ղեկավարի կողմից:
Առատորեն պատրաստված սեղաններին մոտեցող բոլոր հյուրերը համտեսում էին ցուցադրվող բարիքները և հայտնում իրենց ուրախությունը ընթացիկ տարում կարկտահարությունից տուժած ռիդցիների աշխատասիրության, ստեղծելու և արարելու անկոտրուն կամքի համար:
Մինչև ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը, որն ավարտվեց տոնական հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03