Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում

Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 02.07.2015

Հուլիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի կողմից իրականացվող "Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի" երրորդ հատվածի վերաբնակեցման գործունեության պլանի վերաբերյալ` Վայոց ձորի մարզի Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների ազդակիր անձանց համար: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը, "Հայֆաբ խորհրդատվական ընկերության" տեխնիկական անվտանգության և բնապահպանության հարցերի փորձագետ Միքայել Թևոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Արմինե Պետրոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի բնապահպանության և աշխատանքային անվտանգության հարցերի մասնագետ Բասաբ Բանդյոպադիյայը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև վերոհիշյալ համայնքների ղեկավարները և բնակիչները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին էլեկտրահաղորդիչ հենասյուների տեղադրման, կոորդինատների ճշգրտման և բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև վնասների փոխհատուցման հետ կապված հիմնախնդիրները: Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ սա կարևոր նշանակության պետական ծրագիր է, որի իրականացման ընթացքում պետք է բացառել բնակիչներին սպառնացող վնասները: Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների բնակիչները քննարկմանը ներկա մասնագետներին ուղղեցին իրենց հուզող այլ հարցեր` ստանալով սպառիչ պատասխաններ և համապատասխան տեղեկատվություն:

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում 02.07.2015

Այսօր, հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Վայք և Զառիթափ փնջերում համայնքների խոշորացման հետ կապված հանրային լսում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, GIZ գերմանական կազմակերպության փորձագետներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները և ավագանիների անդամները: Վահան Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվող պիլոտային ծրագրի թերություններից մեկը` բնակչության շրջանում իրազեկության պակասն է, որը լրացնելու համար հուլիսի 6-ից մեկնարկում են իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հանդիպումներ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի առավելությունները և թերությունները, որոնց վերացման համար, ինչպես նշեց մարզպետ Հ. Սարգսյանը, պետք է աշխատել համատեղ ուժերով: Մարզպետը հավելեց նաև, որ մեր հանրապետությունում արդեն իսկ հասունացել է նման փոփոխություններ իրականացնելու պահը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ 01.07.2015

Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գոմք և Արտավան համայնքներ: Մարզպետը և աշխատանքային խմբի անդամները Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի հետ միասին այցելեցին համայնքապետարան, որտեղ հանդիպում կայացավ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրեցին համայնքում առկա խնդիրները, մասնավորապես` խմելու և ոռոգման ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի բարեկարգման, գյուղ.տեխնիկայի ձեռքբերման և համայնքի դպորցի վերանորոգման հետ կապված: Արտավան համայնքում ևս բարձրացվեցին միջհամայնքային ճանապարհի բարեկագման և գյուղ.տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Համայնքի բնակիչները խոսեցին գյուղի բուժ.կետում խմելու ջրի խնդրի և դպրոցի համար նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտության մասին: Մարզպետը համայնքի բնակչության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համայնքի բնակիչները պետք է իրենք փորձեն լուծում տալ համայնքային հիմնախնդիրներին: Հարություն Սարգսյանը հավելեց նաև, որ բնակչության կողմից բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային իշխանությունների կողմից և կընդգրկվեն առաջիկա տարիների մարզի զարգացման ծրագրերում:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 30.06.2015

2015 թվականի հուլիսի 7-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան 30.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Եղեգնաձորի ռելեյի գործարանում էր: Աշխատանքային այցի հիմնական նպատակը գործարանի աշխատաքներին ծանոթանալն էր: Այցի ընացքում մարզպետ Հ. Սարգսյանը շրջեց գործարանի արտադրամասերով և ծանոթացավ գործարանի աշխատանքային պայմաններին: Տեղեկացնենք, որ գործարանն ունի 150 աշխատակից: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկությամբ գործարանն ունի մոտ 165 արտադրատեսակ, իսկ մոտ ապագայում ծրագրվում է նաև այլ արտադրատեսակների արտադրություն: Ռ. Գրիգորյանը նշեց, որ գործարանի ողջ արտադրանքը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սա կարող է հնարավորություն ընձեռել գործարանին արտահանման և շուկայի ծավալների ընդլայնման համար, ինչն իր հերթին կնպաստի աշխատատեղերի ավալեցմանը և բնակչության որոշակի զանգվածի զբաղվածության խնդրի լուծմանը: Մարզպետը հավելեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցել և առաջակցել գործարանի աշխատանքներին` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով: Տեղեկացնենք, որ գործարանն ունի ավելի քան 500 աշխատատեղի ներուժ:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով 30.06.2015

Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն ,,Անտառահրդեհների կանխարգելում,, թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում: Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արշակ Մանուկյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի պաշտպանության և պահպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի համայնքապետերը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության և ,,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Ուսումնավարժության ընթացքում նշվեց այն մասին, որ չոր եղանակային պայմանների հետևանքով հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեծվել` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար անտառների պահպանության և պաշտպանության կենսական նշանակությունը, հրդեհների առաջացման և դրանց կանխարգելման հետ կապված համապատասխան միջոցառումների իրագործումը: Ուսումնավարժությանը ներկա համայնքի ղեկավարները ներկայացրեցին այս հարցի հետ կապված իրենց հուզող 2 հիմնախնդիր` 1. Անտառամերձ համայնքներում ջրավազանների կառուցման անհրաժեշտություն` հրդեհի բռնկման դեպքում արագ կարգով համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով: 2. Հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացում: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ այս ուսումնավարժությունն ուղղված է հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանը: Ս. Թարվերդյանը համայնքապետերին հորդորեց համայնքներում բնակիչների շրջանում համապատասխան տեղեկատվություն և իրազեկում ապահովել նշված խնդրի վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01