Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը

04.10.2015

 Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդես միջոցառումը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Տոնի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 2015 թվականին վայոցձորյան այգիներում ու դաշտերում արտադրված մրգի ու բանջարեղենի օրհնության կարգը կատարվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձոր քաղաքի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ:
Մարզպետ Հ.Սարգսյանը ողջույնի իր խոսքում տոնական տրամադրություն մաղթեց բերքի տոնի մասնակիցներին: Նա անդրադարձավ երկրի սահմաններում եղած լարվածությանը, բարեմաղթեց հայ զինվորին խաղաղ ծառայություն, իսկ վայոցձորցիներին՝ խաղաղ կեցություն և խաղաղությամբ արտադրած բերք ու բարիքի բարի վայելում: Մարզպետ նշեց, որ եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը և հավելեց, որ բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոն լինելու սահմաններից և դարձել մարզային տոնակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայոց բանակի գեներալներ՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր՝ ՀՀ այլ մարզերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տոնակատարության մասնակիցները համտեսեցին ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված համայնքների տաղավարների անուշահամ ուտեստները և հիացան սեղանների գեղեցիկ ձևավորումներով: Միջոցառման համերգային ծրագիրը Վայոց ձորին նվիրված երգի գեղեցիկ կատարումով բացեց բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վայոցձորցի սիրված երգիչ Արթուր Կարապետյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին արմատներով վայոցձորցի սիրված երգչուհի Նարինե Դովլաթյանը, ազգագրական երգի-պարի ,,Մասունք,, համույթը, վայոցձորյան անհատ կատարողներ Կարեն Մելքոնյանը, Լուսինե Ստեփանյանը, Լուսինե Կարպետյանը, մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր՝ Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների խումբը, Վայքի ՄՍԿ-ի ,,Անուրջներ,, Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Գետափ <<Զմրուխտ>>, Գնդեվազի <<Գեոթիմ>>, Ագարակաձորի <<Ագարակաձոր>>պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի <<Ֆլամինգո>> պարային դպրոցի և Շոտոկան կարատեի դպրոցի սաները:
Համերգային ծրագիրն ընդհատվեց մրցանակաբաշխության հաղթած համայնքներին և մշակութային լավագույն կատարումների համար պարգևատրման հանդիսությամբ: Այնուհետև մինչ ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը և առավել տոնականորեն պարուրում վայոցձորցիների ավանդական բերքի տոնի մասնակիցների տրամադրությունը:
Մնում է ավելացնել՝ քեզ դալար բազուկ աշխատասեր, քարից հաց քամող վայոցձորցի և անամպ երկինք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35