Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 07.09.2015

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանը խորհրդակցությունը սկսեց Հայաստանի Հանրապետությում սեպտեմբերի 3-6-ը կազմակերպված "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքների ամփոփմամբ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով իրականացված աշխատանքները, մարզպետ Հ. Սարգսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց զորավարժությունների ընթացքում տեղ գտած թերությունների և բացթողումների վրա` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց սեղմ ժամկետներում վերացման ուղղությամբ: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնել ժամանակին և պատշաճ մակարդակով: Մարզպետը հանձնարարեց նաև աջակցել գյուղացիական տնտեսություններին վար ու ցանքի աշխատանքների իրականացման ընթացքում: Մարզի ղեկավարը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության անկախության տոնի, ինչպես նաև հոկտեմբեր ամսին կայանալիք Գինու և բերքի տոնի միջոցառումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ: Մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ` ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը:

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեցին "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեցին "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները 07.09.2015

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությում սեպտեմբերի 3-ին մեկնարկեցին "Շանթ-2015" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որում ընդգրկված էին նաև Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառույցները: Վայոց ձորի մարզում զորավարժություններն անցկացվեցին սեպտեմբերի 3-6-ը: Զորավարժություններում ընդգրկված բոլոր պետական կառույցներին առաջադրվեցին խաղարկային խնդիրներ և առաջադրանքներ, որոնք համապատասխան մարմինների կողմից իրականացվեցին պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետներում: Ամփոփելով զորավարժությունների արդյունքները, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ զորավարժությունները նպաստում են մարզի բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանը, պետական կառույցների փոխգործակցությանը և արտակարգ իրավիճակներում համապատասխան քայլերի ձեռնարկման և իրականացման ունակության վերստուգմանը:

Ծաղկաձորում մեկնարկել է "Լավագույն մարզական ընտանիք- 2015" մրցույթի հանրապետական փուլը

Ծաղկաձորում մեկնարկել է "Լավագույն մարզական ընտանիք- 2015" մրցույթի հանրապետական փուլը 07.09.2015

Սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա է մեկնել ՀՀ Վայոց ձորի մարզի` ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք- 2015" մրցույթի հանրապետական փուլ անցած 12 ընտանիք: Վայոց ձորի պատվիրակության ղեկավար, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի տեղեկությամբ վայոցձորցիները մարտական են տրամադրված և պայքարելու են հաղթանակի համար: Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով` խաղային փոխանցումավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցումավազք 80մ (15մ+25մ+40մ), հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը և հրաձգություն (վերջինս երրորդ ու չորրորդ տարիքային խմբերի համար օդամղիչ հրացանով) մրցաձևերից: Հիշեցնենք, որ Վայոց ձորից հանրապետական փուլ են անցել 13 ընտանիք, որոնցից մեկը հաշմանդամ ունեցող ընտանիք է: Վերջինս Վայոց ձորի պատվիրակությանը կմիանա սեպտեմբերի 8-ին: Տեղեկացնենք, որ հաշմանդամ ունեցող ընտանիքները այս մրցույթին մասնակցում են 2014 թվականից:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  ուղերձը՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 04.09.2015

Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ՏԿԱԻՆ աշխատողի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին: Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, բարձր գնահատելով ձեր դերը՝ մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների ժամանակ մեր բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում, ձեզ մաղթում եմ անվտանգ աշխատանք, ձեր ընտանիքներին՝ երջանկաբեր բարօրություն: Համոզված եմ, որ արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, դուք պատրաստ եք ցանկացած պահի անձնազոհության գնով անգամ ապհովել մարզի բնակչության անվտանգ կյանքն ու բնականոն կենցաղավարությունը, քանզի դա է փաստում Վայոց ձորի մարզային փրկարարական ծառայության կողմից բնական աղետների հետևանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումերը: Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ծառայություն և անվտանգ գործունեություն:

ՀՀ մշակույթի նախարարի  աշխատանքային այցը՝  Վայոց ձոր

ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր 03.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ուղեկցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի: Մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Վայքի քաղաքային մշակույթի տուն, արվեստի դպրոց և գրադարան:Վայքի արվեստի դպրոցի սաները փոքրիկ համերգային կատարումով հանդես եկան հյուրերի առջև: Այնուհետև այցելեցին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենրտրոն, որտեղ նախարարին ընդունեցին ավանդական աղ ու հացով և մշակույթի կենտրոնում գործող ,,Արմենիան ղողանջներ,, երգչախմբի գեղեցիկ կատարումով: Նախարարն այցելեց նաև նույն շենքում տեղակայված ,,Վայոց ձորի մարզային գրադարան,, ՊՈԱԿ: Նախարարի վերջին կանգառը Եղեգնաձորի երաժշտական դպրոցն էր, որտեղ բացվել էր Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի, Եղեգնաձորի գեղարվեստի և Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի սաների նկարների և ձեռարվեստի գործերի ցուցահանդես: Այստեղ նույնպես հյուրերին ընդունեցին փոքրիկ համերգային կատարումներով: Հ . Պողոսյանը շրջայց կատարեց այցելած մշակութային բոլոր հաստատություններում, ծանոթացավ աշխատանքային և շենքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզի մշակութային կյանքին վերաբերող և հաստատությունների պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Ուսուցման դասընթաց՝ քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ

Ուսուցման դասընթաց՝ քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ 03.09.2015

ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է գտնվում քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին մարզի Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-13 11:31:01