Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով

Դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով 20.07.2015

Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով: Դասընթացը կազմակերպվել է ի կատարումն` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականների: Տեղեկացնենք, որ դասընթացը վարում էին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտ Բաբայանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նոնա Հայրապետյանը: Դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզում գործող 17 ՆՈՒՀ-երի տնօրենները, մանկավարժները, բուժ.աշխատողները, սննդի կառուցահատվածի աշխատողները, դաստիարակները և նրանց օգնականները: Դասընթացին ներկա էին Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնագետների հետ քննարկվեցին նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հետ կապված հիմնահարցեր:

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը 18.07.2015

Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Վայոց ձորում տևական ժամանակ է, ինչ տեղումներ չեն գրանցվել, որի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզպետն իր մտահոգությունը հայտնեց աննախադեպ չորային եղանակային պայմաններում համայնքներում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված խնդիրների մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին համայնքներ` տեղում ուսումնասիրելու և պարզելու հասցված վնասների չափերը:

Տեղի ունեցավ վարակների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ վարակների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը 18.07.2015

Հուլիսի 18-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ ստեղծված "Վիրուսային, մասնավորապես` արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձանժողով"-ի առաջին նիստը: Հանձնաժողովը ստեղծվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N193-Ն որոշումը և ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի 2014 վականի դեկտեմբերի 27-ի "Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը և նպատակային ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին" թիվ 3131-Ա հրամանի: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են` 1. Մելս Հարությունյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ, 2. Հեղինե Սարգսյան - հանձնաժողովի քարտուղար, 3. Սամվել Շահբազյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ, 4. Ենոք Շահբազյան - ՀՎԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան, "Եղեգնաձորի ԲԿ" ՓԲԸ-ի և "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ, 5. Հրայր Խաչատրյան - Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ, 6. Էմմա Հանեսյան - "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, հանձանժողովի անդամ, 7. Արտաշես Գալստյան - "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ, 8. Մանուշակ Նալբանդյան- "Ջերմուկի ԱԿ" ՓԲԸ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ, 9. Կարեն Ասատրյան "Եղեգնաձորի ԲԿ" ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ, 10. Բյուրեղ Ծերունյան - Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև "Եղեգնաձորի ԲԿ" տնօրենի տեղակալ Սմբատ Գալստյանը, Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը և ՀՎԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-հիգիենիստ Հովիկ Սարգսյանը: Հանձնաժողովի անդրանիկ նիստը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը...

ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքում 17.07.2015

Հուլիսի 17-ին, ժամը 11.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում վթարված ավտոմեքենա կամ տուժածեր չեն հայտնաբերվել: Ժամը 11.28-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի 34SD032 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Գ. Խ.-ին (ծնվ.1949թ) և Զ. Ն.-ին (ծնվ.1961թ.) և տեղափոխել է նրանց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: Աղբյուրը` http://mtaes.am/

Համաժողով` "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով

Համաժողով` "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով 16.07.2015

Համայնքների 200 ղեկավար և ավագանու անդամ հավաքվելու են Եղեգնաձորում և Աղվերանում ` քննարկելու քաղաքացիների մասնակցության խնդիրները Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 2015 թ. հուլիսի 14-16-ը, Եղեգնաձորում և Աղվերանում անցկացնում է "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով համաժողովներ: Համաժողովներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող մոտ 200 համայնքի ղեկավար և ավագանու անդամ: Մարզային համաժողովների նպատակն է ընդլայնել Հայաստանում քաղաքացիների մասնակցության աստիճանը համայնքներում որոշումների կայացման հարցում: Լիագումար նիստի ընթացքում տեղական և միջազգային կազմակերպություններն ու փորձագետները ներկայացնելու են համայնքներում քաղաքացիների մասնակցության գործիքներն ու լավագույն փորձը՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող քաղաքացիների մասնակցության փորձնական նախաձեռնությունները: Թեմատիկ խմբերում մասնակիցները քննարկելու են մասնակցային բյուջետավարումը համայնքներում, ավագանու և քաղաքացիական հասարակության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների դերը քաղաքացիների մասնակցության խթանման գործում: Միջոցառումները ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից` "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շրջանակում: Սա Հայաստանում տեղական քաղաքական կառավարման զարգացմանը և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի և Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներդրումն է: Հիմք ընդունելով այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք ներկայացվել ու քննարկվել են մարզային համաժողովների ժամանակ, մշակվելու է "Քաղաքացիների մասնակցության ուղեցույց" Հայաստանի համայնքների ընտրված ներկայացուցիչների համար...

Քաղաքացիների` 2015 թվականի հուլիս ամսվա ընդունելություն

Քաղաքացիների` 2015 թվականի հուլիս ամսվա ընդունելություն 16.07.2015

2015 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 96 քաղաքացի, ընդունելության էին եկել 97-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 91 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` խմելու և ոռոգման ջրերի, իսկ 1 հոգի` հողային վեճի հիմնախնդրի հետ կապված: Նշված հարցերով դիմած քաղաքացիների հիմնախնդիրները կարգավորելու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանելու ընդունելության եկած քաղաքացիներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29