Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

03.12.2015

  2015թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ <<Սենտերա Մայնինգ>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Կապույտ>> հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ԲՆ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Փահլևանյանը, <<Սենտերա Մայնինգ>> ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Շարոմովը, Հայ-կանադական կազմակերպության ներկայացուցիչ Ազատ Վարդանյանը: Քննարկմանը մասնակցում էին Արտավան և Գոմք համայնքների ղեկավարները, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում մարզպետի տեղակալի, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից մտահոգություններ արտահայտվեցին ուսումնասիրության ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ճշգրիտ գնահատման և հետևանքների նվազեցման վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվեց հանքահետախուզման աշխատանքներից հետո, հանքի շահագործման հետևանքով հնարավոր ազդեցության հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող հարցեր:
Բանախոսների կողմից ներկայացվեց, որ դեռևս կատարվելու են ուսումնասիրման աշխատանքներ, որոնց ընթացքում իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորինս կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28