Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթական փոխանակումներ Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի և Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի միջև

24.11.2015

  Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում փոխադարձ երկօրյա այցով եղան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:
Փոխադարձ դասալսումները, համատեղ միջոցառումները, սպորտային մրցումները, ընկերական շփումները, էքսկուրսիաները, միասին կատարած ծառատունկը երկօրյա այցը դարձրին բովանդակալից ու հետաքրքիր: Այցի շրջանակում միջոցառման մասնակիցները եղան Եռաբլուրում:
Հաջորդ օրը կազմակերպվեց այցելություն Աշտարակի պատմա-մշակութային կոթողներ և Պռոշյանի զոհված ազատամարտիկների հուշարձան:
Այցն ավարտվեց կրթահամալիրում կազմակերպված հարիսայի ծեսով ու հյուրասիրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00