Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի տարածքում տեղակայված պաշտպանական դիրքեր 29.12.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, գործարար Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների և քաղաքային համայնքների մի խումբ ղեկավարներ, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այցելել են մարզի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի պաշտպանական դիրքեր: Հյուրերը շնորհավորել են հայրենիքի սահմանները հսկող հայ զինվորներին և հրամանատարական կազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն են հայտնել նրանց մեր ժողովրդի անդորրն ապահովելու համար և մաղթել՝ տոկոնություն, ուժ ու կորով և խաղաղ ծառայություն:
հասարակական կազմակերպութունը ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶՊԵՏ է ճանաչել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Հարություն Սարգսյանն այդ մրցանակին արժանացել հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականի ընթացքում կատարած ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում: Մարզպետ Հարություն Սարգսյանն արժանացել ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ անվանակարգի մրցանակին:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 28.12.2015
Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և տարվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացված աշխատանքները, ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ավարտվելիք ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում մարզի ղեկավարը հանձնարարեց ավարտին հասցնել 2015 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը:

Հերթական գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում 28.12.2015
Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի հերթական շնորհանդեսին: Իսկ գիրքը նվիրված էր Վայոց ձորի Արենի գյուղում , ինչու չէ, նաև մարզում հայտնի որսորդ, բնասեր Մագիլ Առաքելյանին: Գրքի հեղինակը նրա ազգակից Նորիկ Առաքելյանն էր, ով իր պատմությունների փոքրիկ գրքույկը վերնագրել էր՝ >: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով գերմաներեն լեզվի և գրականության մասնագետ Նորիկ Առաքելյանի կենսագրությունը՝ Վ. Բրյուսովի անվան Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, մանկավարժական գործունեություն, աշխատանք՝ ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմում, այնուհետև Եղեգնաձորի մշակույթի պալատում:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 28.12.2015
2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալՍամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 28.12.2015
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Սարավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի՝ Թ. Շահբազյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.0հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցը:


