Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը 16.02.2016
2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 184 քաղաքացի, ընդունելության էին եկել 192-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 190 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաղաքացիներ դիմել էին այլ խնդիրներով՝ աշխատանքի տեղավորման և բնակարանի ձեռք բերման հարցերով: Նշված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել այլ հարցերով դիմած քաղաքացիներին:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 15.02.2016
Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներ իրականացնելու համար նորմայով նախատեսված ջերմապահովման գործընթացով և առողջապահական կազմակերպություններում տիրող իրավիճակով: Մարզպետը հանձնարարեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ քննարկել մարզի առողջապահական գլոբալ բյուջեում տեղի ունեցած փոփոխությունները և առողջապահական կազմակերպությունների կողմից նշված բյուջեի փոփոխություններին համաձայն գործունեություն իրականացնելուն միտված քայլերը:

Վայոց ձորի մարզպետարանում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետին փոխարինող Անահիտ Սարգսյանը: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները,...

Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց նաև աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը: Վարչության պետ Նորայր Սիմոնյանը նախ առանձին-առանձին ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա հանդես եկավ հաշվետվությամբ: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Անդրադարձ եղավ ՏԻ...

Վայոց ձորի մարզպետարանում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկան աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը և նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը: Հաշվետվությանը ներկա էին քաղաքաշինության ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, վարչության աշխատակիցները, աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլության բաժնի պետը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Քաղաքաշինության վարչության 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Անդրադարձ եղավ ոլորտում արձանագրված բացթողումներին և թերություններին: Այդ առումով մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում ունենալ նաև այլ ներդրումային ծրագրերով մարզում իրականացվող շինաշխատանքների որակն ապհովելու գործերը և համայնքներում շինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում մեթոդապես օժանդակել համայնքապետարաններին, քանզի նրանք աշխատակազմերում համապատասխան մասնագետներ չունեն:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 09.02.2016
Ս/թ փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին