Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլը՝ ապրելու, հաղթանակի և պահանջատիրության ամիս

25.04.2016

1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործվեց մարդկության պատմության մեծագույն և սարսափելի ոճրագործությունը: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասապանության 101-րդ տարելիցը: 
Վայոց ձորի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 23-ին: Այդ օրը մարզի ողջ տարածքում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահեր վառվեցի: Եղեգնաձորում պահանջատիրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված ջահերթի մասնակիցները, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ նահատակներին: Տերունական աղոթքից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, իսկ շարականների ներքո ջահերթի մասնակիցները աղոթեցին անմեղ զոհերի հոգու հանգստության և վառ հիշատակի համար:
Ապրիլի 24-ին, վաղ առավոտից չէր դադարում եղեգնաձորցիների հոսքը դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր: 
ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, ուժային կառույցների ղեկավարների և հոգևոր հայրերի առաջնորդությամբ հուշահամալիրում տեղի ունեցավ ծաղկադրում: 
Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:
Միջոցառումների շարքը եզրափակեց <<Հաղթանակը մերն է լինելու>> խորագրով ոգեկոչման համերգը, որը նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին, Արցախյան ազատամարտում հաղթանակ նվաճած բոլոր հայորդիներին, զոհվածներին և ողջերին: Համերգը կազմակերպվել էր ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի և Եղեգնաձորի ավագ դպրոցի կողմից: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված մեր հերոս մարտիկների հիշատակը: Համերգը մեկնարկեց Տերունական աղոթքով: 
Ապրիլի սկզբին ծավալված դեպքերը ցույց տվեցին, որ թշնամին ևս մեկ անգամ փորձում է խաթարել մեր անդորրը: Բայց նա արժանի և հզոր հակահարված ստացավ: 
Մեր այսօրվա սերունդը կրկնեց իր նախորդների հերոսական սխրանքը՝ ոսոխին հասցնելով ջախջախիչ հարված: Մենք խոնարհվում ենք մեր հերոսների անմար հիշատակի առջև:
Հայի ուժը հայի միասնականության մեջ է, ուստի մենք մեր գործով պետք է թև և թիկունք լինենք մեր զինվորներին, քանզի հայապահպանման հույսը մեր զինվորն է: 
Ապրիլին անխուսափելիորեն հաջորդում է մայիսը՝ հաղթանակների ամիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38