Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի հետ կապված հարցերի վերաբերյալ

Քննարկում միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի հետ կապված հարցերի վերաբերյալ 03.05.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մայիսի 3-ին անկացվեց աշխատանքային քննարկում՝ ՀՀ սոցիալական աջակցության մասին օրենքում տեղ գտած փոփոխությունների, մասնավորապես Միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի հետ կապված: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և USAID/PRIP կազմակերպության կողմից: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, USAID/PRIP քաղաքականության թիմի ղեկավար Արսեն Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային սոցիալական ծառայությունների և զբաղվածության գործակալությունների տնօրեններ, աշխատակիցներ, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետեր և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական աջակցության ոլորտում տեղ գտած փոփոխությունները և զարգացումները:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.05.2016

Մայիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ստորաբաժանումների կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը ներկայացրեց, որ մարզի ցածրադիր գոտիներում ավարտվել են գարնանացանի աշխատանքները, իսկ բարձրադիր գոտում դեռևս շարունակվում են: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկություն ներկայացրեց մարզի տարածքում իրականացվող և մեկնարկող շինարարական աշխատանքների մասին և նշեց, որ

Տեղեկանք

Տեղեկանք 02.05.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին.

Սատարենք մեր բանակին

Սատարենք մեր բանակին 29.04.2016

Ապրիլի 28-ին Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ > խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, արվեստասեր վայոցձորցիներ: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101ամյակին, Արցախում զոհված հերոս հայորդիներին: Համերգի սկիզբը տրվեց Տերունական աղոթքով և Արցախում զոհված մարտիկների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: Համերգի ժամանակ ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բազմաշնորհ և տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ, անհատ կատարողներ, պարային խմբեր, երգչախմբեր: Նայելով բեմում ելույթ ունեցող հայորդիներին, զգալով և տեսնելով երեխաների հուզմունքը, հպարտ կեցվածքը և վստահությունը, համոզվում ես, որ ապագան մերն է՝ հայինը, որ վաղվա օրը լինելու է պայծառ ու լուսավոր: Հարկ է նշել, որ բարեգործական համերգի ողջ հասույթը տրվելու է Հայոց բանակին:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 29.04.2016

Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթական նիստը: Նիստը նախագահում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Մալիշկա, Աղնձաջոր, Թառաթումբ, Ագարակաձոր, Արին, Գնդեվազ և Սարավան գյուղական համայնքնեերի վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու հողաշինական գործը: Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում, համաձայն հանձնաժողովի անդամների հիմնավորման: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ 29.04.2016

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է տածում աշխատանքի և աշխատավոր մարդու նկատմամբ: Դարեր շարունակ հայ ազգը իր քրտնաջան աշխատանքով, արարելու և ստեղծելու մեծագույն վարպետությամբ կերտել և շենացրել է մեր հայրենիքը: Մեզանում աշխատասեր և աշխատող մարդը հարգվում և մեծարվում է: Այս տոնը այն մարդկանց համար է, ովքեր լավ գիտեն աշխատանքի գինը, ովքեր սեփական ձեռքերով են կառուցում իրենց հայրենի տունը՝ սերունդների համար ստեղծելով հզոր հայրենիք և լուսավոր ապագա: Սիրելի հայրենակիցներ, ապրիլյան այս ծանր օրերից հետո գալիս են մայիսյան հաղթական և պայծառ օրեր: Հայ ազգը իր աշխատասիրության և միասնականության շնորհիվ հաղթահարում է իր առջև ծառացած յուրաքանչյուր փորձություն և դժվարություն: Հարգելի աշխատավորներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայիսմեկյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցիկ կյանք և լիություն՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:23:15