Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 04.03.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի մարտի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5

Տեղի ունեցավ Եղեգնաձորի քաղաքապետի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը 03.03.2016
Մարտի 3-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությունը: Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը: Ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսիստ Աշոտ Հարությունյանը: Ներկաները բարձրացրին քաղաքի Չալաբյան փողոցի վերանորոգման, կեղտաջրերի մաքրման սեպտիկական հորի կառուցման հարցերը: Ավագանին քաղաքապետի մեկ տարվա գործունեությունը գնահատեց բավարար:

Տեղեկանք 01.03.2016
2016 թվականի փետրվար ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Վայքի քաղաքապետի 2015 թվականի գործունեության վերաբերյալ ներկայացվեց հանրային հաշվետվություն 01.03.2016
Մարտի 1-ին մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը: Ներկայացվեց քաղաքապետարանի 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Բարձրացվեցին համայնքային կյանքին վերաբերող հարցեր, որոնց մի մասը կընդգրկվի քաղաքապետարանի կողմից 2016 թվականին իրականացվելիք ծրագրերում: Ավագանին բաց քվեարկությամբ բավարար գնահատեց քաղաքապետի տարեկան գործունեությունը:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.02.2016
Փետրվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց մարզի տարածքում սկսվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների վիճակի և մարզում ընթացող դպրոցական առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստացան համապատասխան հանձնարարականներ, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը 26.02.2016
2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մազխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը ՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2015 թ-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը, 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում: Նիստի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը: Երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան: Հայտարարությամբ