Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել  Սերս  համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան  հաշվետվությունը

Տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 21.03.2016

Մարտի 18-ին տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավար Տիգրան Մալխասյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի ակտիվ բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները և խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը: Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար:

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.03.2016

Մարտի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց մարզի հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման գործընթացի մասին և տեղեկացվեց, որ հաշվարկվում է մարզի ամբողջ տարածքում տեղացած ձյան հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները: Մարզպետին զեկուցվեց հանրապետական մայրուղում և մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տիրող իրավիճակի և դրանցում իրականացված աշխատանքների մասին: Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ կառավարությունում կայացած  անտառների վերականգման և զարգացման հիմնադրամի  2016 թվականի ծրագրերի քննարկմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ կառավարությունում կայացած անտառների վերականգման և զարգացման հիմնադրամի 2016 թվականի ծրագրերի քննարկմանը 18.03.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2015 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2016 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը: Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2016 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է, մասնավորապես, նախապատրստական աշխատանքներ իրականացնել Սևանա լճին հարակից 10-ական հեկտար տարածքների անտառապատման ուղղությամբ: Բացի այդ, անտառտնկումների և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա: Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:

Գոմք    համայնքի ղեկավարը հանդես է եկել  2015 թվականի գործունեության տարեկան  հաշվետվությամբ

Գոմք համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ 18.03.2016

Ս/թ մարտի 17-ին Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և ՀԿ ներկայացուցիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքներ: Հարակից ելույթներ են ունեցել ավագանու և գյուղում գործող ակտիվ խմբի անդամները: Խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը: Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 18.03.2016

Մարտի 18-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, երիտասարդական խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, երիտասարդական խորհրդի ադամները, Եղեգնաձոր և Վայք քաղաքների զբաղվածության կենտրոնների տնօրենները, Վայոց ձորի մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ և ներկայաչուցիչներ: Նիստի ընթացքում մարզային զբաղվածության կենտրոնների տնօրենները ներկայացրեցին երիտասարդներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական ծրագրերում ներառելու և զբաղվածության խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվեցին նաև

Ռինդ    համայնքի ղեկավարը հանդես է եկել   2015 թվականի գործունեության տարեկան  հաշվետվությամբ

Ռինդ համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ 17.03.2016

Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ս/թ մարտի 16-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, գյուղի դպրոցի ուսուցիչներ, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները: Հարակից զեկուցմամբ հանդս են եկել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01